?

Log in

Previous Entry | Next Entry

Ըստ Գրամշիի՝ հեգեմոնիայի հենակետը պետք է լինի հասարակության «մշակութային միջուկը», որը կրում է բարու և չարի, աշխարհի և մարդու, գեղեցիկի և տգեղի մասին պատկերացումները, սիմվոլները, արժեքներն ու ավանդույթները: Քանի դեռ այս գաղափարները կայուն են, հասարակությունում կա «կայուն կոլեկտիվ կամք»՝ ուղղված տիրող կարգերի պահպանմանը, քանի որ մշակույթը միավորման հզոր գործոն է:

Գրամշին նշում է, որ պատմական գործողությունները կարող են իրականացվել միայն «կոլեկտիվ-մարդով», որը ենթադրում է հասարակության «մշակութային-սոցիալական» միավորում, որի ժամանակ տարբեր առանձին ցանկություններ և նպատակներ միավորվում են աշխարհի ընկալման մեկ ձևում3: Կոլեկտիվ կամքը կդառնա գերիշխող, եթե այն դառնա «ժողովրդական կրոն»: Այսինքն՝ երբ այն կներծծվի տվյալ ազգի ազգային ինքնագիտակցությունում:

Հեղափոխության գլխավոր պայմանն այդ «մշակութային միջուկի» կոլեկտիվ կամքի խախտումն է: Գրամշին նշում է, որ այս ամենին պետք է հասնել տարիների ընթացքում՝ «մոլեկուլյար» մակարդակում մարդկանց գիտակցության վրա ազդելով: Ազդել պետք է մարդկանց առօրյա, «փոքր» մտքերի վրա, և ազդեցության ամենաարդյունավետ ձևը նույն գաղափարներն անընդհատ կրկնելն է, որպեսզի մարդիկ այն ընդունեն ոչ թե գիտակցությամբ, այլ ուղղակի հավատան դրանց: Ըստ Գրամշիի՝ հեգեմոնիայի քայքայումը մոլեկուլյար գործընթաց է:

http://www.noravank.am/am/?page=analitics&nid=1916

Comments

( 2 comments — Leave a comment )
liana_w
Jul. 26th, 2009 04:13 pm (UTC)
Հետաքրքիր է Գրամշի անունն առաջին անգամ եմ հանդիպում, բայց այս թեմայի մեջ իմ մտքերն էլ են խորացել. այստեղ՝ http://liana-w.livejournal.com/tag/%D5%B4%D5%BF%D6%84%D5%A5%D6%80
Հարգելի talinci, չընկերանա՞նք:
talinci
Sep. 4th, 2009 01:09 pm (UTC)
ընկերանանք
( 2 comments — Leave a comment )

Latest Month

September 2013
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Page Summary

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner