Սիրիայի քրիստոնիաների ճակատագիրը

Ամերիկյան "The American Conservative" պարբերականը գրում է, որ Ասադին փոխարինման եկող իսլամական ռեժիմը խոստանում է քրիստոնիաների հետ կրկնել Հայոց Ցեղասպանությունը: Հոդվածի հեղինակը, որ պատմության պրոֆեսոր է, նշում է, որ մինչ ամբողջ աշխարհով պատրաստվուն ենք Հայոց Ցեղասպանության 100-ամյակի արարողությանը, ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ նմանատիպ ցեղասպանություն կրկնվի:

Սիրիան մի տեսակ մեզանից հեռու է թվում, սակայն պատկերը փոխվում է, երբ պատկերացնում ենք, որ քրիստոնիաներին կոտորող իսլամիստները հովանավորվում են հարևան պետությունների (նկատի ունեմ Թուրքիային ու Ադրբեջանին) ու Արևմուտքի կողմից: Իսկ ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում մոտակա հավասարակշռության խախտվելու ժամանակ մենք դեմ առ դեմ հանդիպենք դրանց: Ներկա ուժային հավասարակշռության դեպքում այդ սցենարն իրատեսական չի թվում, սակայն որոշակի փոփոխությունների դեպքում (ասենք ՌԴ-ի կողմից դիրքերի զիջման) հնարավոր է իսլամիստների կողմից համացանցում տարածած մահապատժի տեսանյութերում ծանոթների հանդիպենք:

Վախեցնելու համար չեմ ասում, ուղղակի եթե այդ ամենը Հայաստանում մի քիչ շատ մարդ գիտակցի, հատկապես գռփողներից ու իշխանություններից (երևի էստեղ միայն ''իշխանություն'' բառն էլ հերիք էր) Հայաստանն ավելի ապահով կդառնա ու վտանգներին ավելի պատրաստված:

При новом суннитском правительстве религиозные меньшинства в Сирии постигнет участь меньшинств в соседнем Ираке, где доля христианского населения уменьшилась с 8% в 1980-е годы до 1% в наши дни. Однако иракским христианам по крайней мере было, куда бежать — в частности в Сирию. А куда могут двинуться сирийские беженцы?

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ»

Երևանի պետական համալսարանի
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանակներում մեկնարկում է
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ» մագիստրոսական ծրագիրը
Մագիստրական ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է՝ պատրաստել տեղական և միջազգային քաղաքական գործընթացները մասնագիտորեն լուսաբել կարողացող կադրեր, որոնք ունակ կլինեն.

• Իրենց մասնագիտական կրթությանը համապատասխան աշխատանք կատարել հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներում, որպես լրագրող կամ քաղաքական մեկնաբան:

• Վերհանել, վերլուծել և գնահատել կոնկրետ տարածաշրջաններում և երկրներում արտաքին և ներքին քաղաքական հիմնախնդիրները, կանխատեսել դրանց զարգացումները, ինչպես նաև առաջարկել դրանց լուծման հնարավոր ուղիներ:

Մագիստրական ծրագրի առանձնահատկությունները

• Ծրագիրում շեշտադրված է քաղաքագիտական տեսությունների ու հետազոտությունների բաղադրիչը,

• Ծրագիրը միակցում է տարբեր գիտաճյուղեր (տարածաշրջանագիտություն, հակամարտաբանություն, մեդիահոգեբանություն, անվտանգագիտություն, աշխարհաքաղաքականություն, քաղաքագիտություն),

• Դասավանդումն իրականացվելու է նորարարական մեթոդներով ու տեխնոլոգիաներով,

• Ծրագիրը նպատակ ունի համագործակցության ծրագրերի միջոցով ուսանողներին տալ արտերկրում ուսումնառությունը շարունակելու հնարավորություն,

Մագիստրական ծրագրի հակիրճ բնութագիրը
Ծրագրի տևողությունը երկու տարի է, որի ընթացքում ուսանողը կունենա 120 կրեդիտ ուսումնական ծանրաբեռնվածություն՝ բաղկացած պարտադիր և կամընտրական դասընթացներից, և գիտահետազոտական աշխատանքից: Ծրագիրը համակցում է քաղաքագիտական, արտաքին և ներքին քաղաքական, մեդիահոգեբանության, տեղեկատվական և ռազմական անվտանգության ոլորտների դասընթացներ: Դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները:
Մագիստրական ծրագրի կրթական վերջնարդյունքները
Ծրագրի հաջող ավարտին ուսանողները կտիրապետեն անհրաժեշտ գիտելիքների, հետազոտական ունակությունների

• Մեդիաազդեցության հիմունքների, էթնոքաղաքական հակամարտությունների, դրանցում էթնոհոգեբանական, քարոզչական գործոնների և տեղեկատվական պատերազմների դերի,

• Հայաստանի հարևան պետություններում ընթացող ռազմաքաղաքական գործընթացների, տարածաշրջանային ռազմաքաղաքական կազմակերպությունների դերակատարության ուսումնասիրության, գնահատման համար:

• Հանրային քաղաքականության, քաղաքական գործընթացները վերլուծելու, ժամանակակից քաղափարաքաղաքական հոսանքներն ու այդ ոլորտի գործընթացներն ընկալելու համար:

Լրացուցիչ տեղեկություններ
Ծրագրին դիմել կարող են հումանիտար գիտությունների ոլորտում բակալավրի աստիճան ունեցողները: Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքով:
Մանրամասը տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ծրագիրը սպասարկող ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
Հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1
Հեռախոս՝             010-55-41-30,             098-88-72-37

Հայոց Ցեղասպանության «հասկանալու» հարցը դեռ բաց է մնում

Էթնիկական ինքնության իմացական բաղադրիչի ամենակարևոր տարրն «էթնիկական տեղյակությունն» է, որն իր մեջ մի կողմից ներառում է գիտելիք սեփական և այլ էթնիկական խմբերի, նրանց պատմության, մշակույթի մասին, մյուս կողմից՝ էթնիկական ինքնագիտակցությունն է: Չնայած հիմնականում էթնիկական ինքնությունը համարվում է սոցիալական ինքնության բաղկացուցիչ մաս, երբեմն նշվում են որոշակի առանձնահատկություններ: Օրինակ՝ էթնիկական ինքնությունն ավելի շատ կենտրոնացած է մշակույթի ու անցյալի ուղղությամբ, ի տարբերություն այլ ինքնությունների, որոնք վերաբերում են ներկային ու ապագային: Էթնիկական ինքնությունը բաղկացած է իմացական, էմոցիոնալ և վարքային մոդելներից:

Ստացվում է' եթե երիտասարդների վարքային մոդելում ինչ-որ բան այն չէ, նշանակում է' նրանց մոտ անցյալի այդ՝ Ցեղասպանության շրջանի հետ կապված տեղեկատվությունն ու էմոցիոնալ վերաբերմունքը այնպիսին չէ, ինչպիսին ակնկալում է մեր հանրության կրթված մեծամասնությունը: Արդյունքում Ցեղասպանության հիշատակին նվիրված երթը մասամբ վերածվում է անբովանդակ ծեսի:

Շարունակությունը

Տեսակետ Պռոշյանի գյուղապետի սպանության թեմայով

Նման իրավիճակում հասարակությունում շատերը շարժման սկզբի արժեհամակարգի, արդարության վերականգնման հույսը կապում էին ազատամարտիկների պատերազմից վերադարձի հետ: Նույնիսկ թևավոր արտահայտություն էր ձևավորվել՝ «այ որ տղերքը սարերից ինջնեն, ամեն ինչ իրա տեղը կգցեն»:
«Տղերքը սարերից չիջան»: Այս արտահայտությունն ազատամարտիկ-մտավորական Ալեքսանդր Մելքոնյանինն է, ով նման կերպ մեկնաբանել է հայրենիքի ու պետության համար ամենաթանկը՝ կյանքը նվիրած մարդկանց խմբի արժեհամակարգի պարտությունն ի օգուտ նեղ խմբային շահերի, ամեն գնով գումար վաստակելու, ամեն ինչ ծախելու ու առնելու պատրաստ սոցիալական խմբի արժեհամակարգի: Կարճ ասած՝ նյութապաշտությունը և քրեական սկզբունքները, ոչ թե պետականակենտրոնությունն ու հայրենանվիրությունը, դարձան Հայաստանի հիմնական գաղափարախոսությունը: Հրաչ Մուրադյանի սպանությունը պետք է դիտարկել նաև վերոնշյալ երևույթներն առաջացնեղ գործընթացների համատեքստում:

Այսպիսով՝ տղերքին դեռ չեն թողնում սարերից իջնել:

Ամբողջությամբ

Քաղաքական սերնդափոխությունն ու ինքնության երկվությունը

Չնայած վերբալ հրահանգների կամ գրված օրենքների խստության՝ երիտասարդ սերունդը կրկնօրինակելու է այն ինքնությունը, որի կրողն են իրենից ավելի բարձր սոցիալական ստատուսում գտնվող անհատները կամ խմբերը: Կամ այլ կերպ ասած՝ ինչքան էլ խոսենք, թե հայրենասիրությունը լավ բան է, իսկ կոռուպցիան՝ վատ, միևնույն է, երիտասարդները, ինչպես կոռուպցիայի, այնպես էլ հայրենասիրության հարցերում կրկնելու են մեծահասակ քաղաքական գործիչների, իշխող խմբի ինքնությանը: Դրանով է պայմանավորված այն, որ մեզանում չկա վստահություն քաղաքական ուժերի երիտասարդական կառույցների նկատմամբ, և վերջիններս դիտարկվում են որպես գործող քաղաքական համակարգի վերարտադրման գործընթացի մի մաս:

Շարունակությունը

Սյունիքն ու ոչխարները

Մարզպետի խոսքերից կարելի է հասկանալ հետևյալը.
1. Լավ էր, որ ադրբեջանցիները միլիոնավոր ոչխարներ էին արածացնում Սյունիքում: Եթե ադրբեջանցիների օրինակը բերում է որպես հիմնավորում, թե ինչու իրանցիներին չի կարելի, նշանակում նորմալ է վերաբերվում նաև դրա հետևանքներին` օրինակ, ադրբեջանական գյուղերի առաջացում Սյունիքում:
2. Մարզպետին կարելի է Նոբելյան մրցանակ տալ, որովհետև նա հայտնաբերել է, որ առանց ոչխար արածացնելու արոտավայրերը փչանում են:
Ինձ թվում է, գործընթացները կգնան այնպես, ինչպես բնորոշ է ՀՀ-ին` քրեաօլիգարխիկ չինովնիկները կհասնեն իրենց ուզածին ու երկրի ու մարդկանց ապագայի հաշվին միլիոններ կդիզեն:

>Սյունիքի արոտավայրերը Իրանի հովիվներին վարձակալությամբ տալու նախագիծը դեռ ընդամենը հուշագրի փուլում է, հայտարարել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշել է, որ Հայաստանում գործում է հողային օրենսգիրք, համաձայն որի՝ համայնքային ենթակայության տակ գտնվող հողերը կարող են մրցույթով վարձակալության տրվեն։

«Սյունիքի հարավում մենք ազատ հող չունենք, որ տանք պարսիկներին, այնտեղ գյուղացիներն են արածեցնում, բայց եթե վաղը պարսիկները գան ու Սյունիքում պահեն ոչխարներին ու աշնանը տանեն, լավ կլինի», – նշեց նա, ընդգծելով, որ գումարները գնալու են համայնքային բյուջե։ Այդ համատեքստում նա զուգահեռներ անցկացրեց ԽՍՀՄ ժամանակների հետ, երբ ադրբեջանցիները Սյունիք էին բերում միլիոն ոչխարից ավել ու վճարում էին դրա համար համայնքային բյուջե։ Խաչատրյանը շեշտեց նաև, որ իրականության չեն համապատասխանում այն պնդումները, որ ոչխարների պատճառով արոտավայրերը կփչանան։

«Ընդհակառակը, երբ չեն արածում, այդ ժամանակ է փչանում», – շեշտել է նա։<

Աղբյուրը

Հուշարձանների տեղափոխման թեմայով

Մարզերից մի շարք հուշարձաններ, այդ թվում Վիշապաքարեր, Երևան տեղափոխելու խոսակցությունների թեժ ընթացքում պատահաբար աչքովս ընկան կառավարության շենքի կողքին, սիգարետի բիչոկների ու աղբի միջավայրում, առանց որևէ ցուցանակի ու նմուշի մի քանի հազարամյա հուշարձանները:

Հարց է առաջանում, եթե արդեն Երևան տեղափոխվածներն էս վիճակում են, ի՞նչ կարիք կա նորերը տեղափոխել:

IMAG0557

IMAG0558

IMAG0559

Լուսանկարները մոտ քսան օր առաջ եմ արել:

[Error: Irreparable invalid markup ('<span ') in entry. Owner must fix manually. Raw contents below.]

Մարզերից մի շարք հուշարձաններ, այդ թվում Վիշապաքարեր, Երևան տեղափոխելու խոսակցությունների թեժ ընթացքում պատահաբար աչքովս ընկան կառավարության շենքի կողքին, սիգարետի բիչոկների ու աղբի միջավայրում, առանց որևէ ցուցանակի ու նմուշի մի քանի հազարամյա հուշարձանները:

Հարց է առաջանում, եթե արդեն Երևան տեղափոխվածներն էս վիճակում են, ի՞նչ կարիք կա նորերը տեղափոխել:

Լուսանկարները մոտ քսան օր առաջ եմ արել:

<span <span

Պատմությունը կրկնվում է

283207_10151242205229284_1870056306_n

Ադրբեջանի նախագահի խոսքերն ինձ հիշեցնում են թյուրքական մարտակոչ: Ադրբեջան պետությունը (Թուրքիայի հետ համատեղ) իր հասարակությանն ու արտաքին աշխարհին նախապատրաստում է նոր հայկական ցեղասպանության: Կարծում եմ մենք չենք գիտակցում դա ու չենք պատր
աստվում: Ով կարող է ասել, որ գիտի, թե ինչ է անելու, երբ ռմբակոծվի իր բնակավայրը, ով կարող է ասել, որ գիտի, թե ինչ է անելու պատերազմի առաջին օրերին ?: Անհատական մակարդակում գուցե ինչ-որ գաղափարներ ունենանք, բայց համակարգային որևէ գործողություններ ծրագրից տեղյակ չենք:

Ազատամարտիներից մեկը պատմեց, որ պատերազմի շրջանում ՀՀ-ում մի պահ շատ ծանր մթնոլորտ էր, որովհետև մոռգերում տեղ չկար, իսկ հիմա լինելու է ?: Ըստ որոշ հաշվարկների հնարավոր պատերազմի դեպքում առաջին հինգ օրում մի քանի հազար զոհեր ենք ունենալու: Մենք պատրաստ ենք դրան ?, մեր լրատվամիջոցները պատրաստ են, մեր մոռգերը պատրաստ են դրան ?: Վստահ եմ, որ ոչ:

Ենթադրենք, որ մենք վստահ ենք մեր բանակի վրա, դրա համար մեր կյանքը նվիրել ենք զվարճանքներին, դրա համար մեդիաները մեծամասամբ զբաղված են հասարակության դեգրադացմամբ ու փող շինելով, դրա համար քաղաքական ուժերը գզվռտվոցից բացի հետարքրվում ենք մենակ փող շինելով, դրա համար երիտասարդների արժեքային համակարգը սկսվում ու ավարտվում է շքեղ մեքենայով ու շքեղ բջջայինով: Իսկ եթե մի տոկոս հավանականություն կա, որ կկարողանան ճեղքել մեր պաշտպանությունը, մենք գիտակցում ենք դրա արդյունքները ?: Չենք գիտակցում, ոնց որ 1914 չէինք գիտակցում, թե ինչ է սպասվում մեզ: Ես չեմ պնդում, որ պարտադիր նույնն է կրկնվելու, խոսքս կոլեկտիվ մակարդակում զգոնության բթացման մասին է:

ՀԳ Հարցականներիս համար կներեք, գլուխ չհանեցի էս կադևինից :)

Ռազմական

Ավղանստանի պատերազմի մասին ամերիկյան դոկումենտալ ֆիլմ էի նայում ու ուշադրությունս գրավեց նրանց պաշտպանողական մեխանիզմները:

Հիմա մի քանի նկար դնում եմ, հուով, որ համապատասխան մասնագետներն ուշադրություն կդարձնեն, եթե արդեն չգիտեն այդ մասին :) կարծում եմ մեր բանակի համար օգտակար կլինի:

Aravot

1341942587987

Մետաղյա կոնստրուկցիաներ են, որով փակում են ինչ-որ թեթև նյութ ու մեջը սովորական հող են լցնում: Կարծում եմ շատ պետքական կլինի մեր բանակի համար այս տեխնոլոգիան:

Post

Սա էլ ֆիլմը:

Ի դեպ սովորական քարոզչական ֆիլմ էր:

Հարազատներն ու ժամանակները

Էսօր դասախոսներիցս մեկը մի լավ խոսք ասեց: Դասի ժամին ուսանողներից մեկին զանգեցին, դասախոսն էլ արձագանքեց, թե ինձ շատ-շատ են զանգում, բայց ես չեմ վերցնում, եթե միայն զանգն ընտանիքից չէ:

Հետարդյունաբերական հասարակությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ընտանեկան, հարազատական կապերը թուլանում, խզվում են գործնական ու աշխատանքային կապերի, աշխատանքով տարվածության հաշվին: Դա է պատճառը, որ Արև
մուտքում ամեն մեկի հետևից մի հոգեբան է ման գալիս, իսկ թաղումներին 15 մարդ է մասնակցում: Ամենօրյա աշխատանքը, կարիերան կլանում է մարդկանց, կտրելով նրանց հարազատներից, իսկ մտերմությունը ձևավորվում է միայն աշխատանքի հիման վրա, ինչն էլ կորում է, աշխատանքի փոփոխմանը զուգահեռ:

Հայաստանի հասարակությունը դեռ մասամբ պահպանում է արդյունաբերական, ավանդական հասարակության սոցիալական կապերի համակարգը, ինչը ենթադրում է մտերիմների, ազգակիցների մեծ ինստիտուտ: Չնայած դրան մեզանում էլ աստիճանաբար փոփոխություններ կլինեն ու կան:

Չգիտեմ ինչքանով այդ փոփոխությունները կազդեն կոնկրետ ինձ վրա, բայց ես չէի ուզի, որ դրանք ինձ էլ փոխեն, դրա համար փորձելու եմ միշտ էլ հասանելի լինել ընտանիքիս, հարազատներիս համար, ինչքան էլ որ դա դժվար լինի ժամանակակից գործնական հարաբերությունների համատեքստում: :)