?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry



Կարմիր համարները նշանակում են, որ մեքենան պատկանում է Հայաստանում առկա օտար դեսպանատներից որևէ մեկին: Առաջին թիվը (այս դեպքում 40) ցուցադրում է, թե մեքենան որ դեսպանատանն է պատկանում, օրինակ՝ 01-ը ԱՄՆ-ինն է, 02-ը Իրանինը, 03-ը ՌԴ-ինը և այլն:

Միշտ նկատել եմ, որ 40 կոդով դեսպանատան մեքենաներն ահավոր շքեղ են, եթե ուշադիր լինեք, դուք էլ կնկատեք: Միշտ մտածում էի, թե տեսնես էդ ո՞ր երկիրն է, որ էդքան շքեզ մեքենաներ է պահում, կասկածում էի Արաբական Էմիրությունների կամ դրա նման մի հարուստ երկրի վրա:

Պարզվեց, որ 40 կոդով սկսվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մեքենաների համարները:

Ենթադրում եմ, որ էդքան շքեղ մեքենաները Արցախի նեկայացուցչությունը չի պահում, այլ ուղղակի զբաղված է դիվանագիտական համարների վաճառքով (դեսպանատան համարներն ունեն անձեռնամխելիություն):

Ընդհանրապես, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության հետ շփվելով ահավոր վատ տպավորություն եմ ստացել, բացի այդ, պատմում են, որ այնտեղ պաշտոնյաներից մեկը աղանդավոր է, ներկայացուցչի տղան մուլտիմիլիոնատերի նման ծախսեր է անում (սովորում է ԵՊՀ-ում) և այլն...

Տխրում ու թևաթափ եմ լինում նման բաներից: 

Թարմացում.

Հնարավոր է, որ ինչ-որ բան սխալ է, վաղը փորձեմ հաստատ ճշտել, իսկ մինչ այդ համարների հատվածին չվստահել :

Թարմացում 2

Էս վերջերս բլոգիս առումով ֆորմից ընկել եմ :)

Թարմացում 3

Ներողություն եմ խնդրում սխալմունքի համար, 40t-ով պատվո հյուպատոսների մեքենաներն են, որոնք հիմնականում բիզնեսմեններ են, դրա համար էլ շքեզ մեքենաներով եմ շրջում: Քանի որ տեղեկատվությունը սխալ էր, նկարն էլ ջնջում եմ:

Մնացած կետերն ուժի մեջ են:



 







Comments

( 5 comments — Leave a comment )
(Deleted comment)
talinci
Mar. 20th, 2012 05:08 pm (UTC)
Եթե T-ովերը դիպլոմատիկ չեն, ուրեմ ներկայացուցչության համար չեն կարող լինել, ուրեմն ես պատեղեկատվություն եմ տարածել:

Աղբյուրս քաշեց :)
(Deleted comment)
talinci
Mar. 20th, 2012 05:15 pm (UTC)
Շնորհակալություն, վաղը փորձեմ հաստատ ճշտել
vahemart
Mar. 20th, 2012 05:26 pm (UTC)
Հա ճշտի, ինձ էլ հետաքրքրեց :)
koreolan
Mar. 20th, 2012 07:22 pm (UTC)
Ինքնին մառազմ է Հայաստանում Արցախի ներկայացուցչությունն ու նրան տրամադրված դիվանագիտական համարները։ Մերը ք***մ արա, Հայաստանի քաղաքացին Հայաստանում մի հատ էլ դիվանագիտական անձնագիրա ստանում։ Լավա պեռսոնա նոն գռատա հայտարարված չկա։

Կամ էլ ասենք մի օր կարդանք «լրտեսական սկանդալ Հայաստանի և Արցախի միջև», Հայաստանն արտաքսել է արցախցի 3 դիվանագետի։ Որպես պատասխան՝ Արցախն արտաքսել է 3 հայ դիվանագետի։

Edited at 2012-03-20 07:25 pm (UTC)
talinci
Mar. 21st, 2012 09:51 am (UTC)
Ամենամեծ մառազմն Արցախի անկախությունն ու «անկախ Արցախի» ներկայացուցչության գոյությունն է: Դրանից էլ տրամաբանական է, որ ծնվեն այլ մառազմները
( 5 comments — Leave a comment )

Latest Month

September 2013
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner