?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Վերջին մեկ տարում մոտ 500 ուսանողի հետ բանավոր հարցազրույցներ եմ անցկացրել: 

Ընդհանրացված ու առանց որևէ գիտական հավակնությունների կարող եմ ասել, որ մեր բուհերի կրթական ծրագրերի ու դասավանդողների փոփոխության լուրջ կարիք ունեն: Հարցազրույցների ընթացքում նորմալ երևույթ էր, երբ ԵՊՀ մագիստրատուրայում սովորող ուսանողը քարտեզի վրա չեր կարողանում ցուցադրել ու թվարկել ՀՀ հարևաններին, չգիտեր Ջավախքի տեղը և այլն:

Մի քանի օր առաջ պատահաբար այնպես ստացվեց, որ հարցրեցի, թե ՀՀ-ը քանի տարեկան է: Պարզվեց, որ 15: Իսկ պատահական ստացվեց, որովհետև նախկինում մտքովս էլ չեր անցնում նման հարցեր տալ, մտածում էի, որ կվիրավորվեն:

Դրանցի հետո սկսեցի այդ հարցը տալ ու պատկերացրեք, երևի ուսանողների 30 տոկոսը չգիտեին, թե Հայաստանը երբ է անկախացել: 

Մեկ այլ միտում էլ էր նկատվում` գրեթե բոլոր հարցվողները պատասխանում էին, որ իրենք հեռուստացույց չեն դիտում, որովհետև նայելու բան չկա (սակայան որոշների դեպքում ակնհայտ էր, որ լավ էլ դիտում են, էն էլ սերիալներ): Այստեղից հետևում է, որ հեռուստացույց դիտելը հեղինակավոր վարք չի: 

Իսկ երբ հարցնում էի, թե ինչ գիրք եք կարդում, ապա հիմնական պատասխաններն էին` մասնագիտական կամ էլ Կոելլո, Մարկես: Մարկեսին ու Կոելլոին թվարկելիս երևի ուզում էին ցուցադրել, թե իրենք յուրահատուկ ճաշակ ունեն ու մեզանում կարդացվող ավանդական հեղինակներից բացի այլ բաներ էլ են կարդում, սակայն չգիտեին, որ այդպիսի "յուրահատուկ" գրականություն կարդում են գրեթե բոլորը:

Վերջերս լսեցի, որ ըստ եվրոպական ստանդարտների, ուսանողը մի առարկայի շրջանակներում պետք է կարդա 6200 էջ: Ցավոք եվրոպական նման ստանդարտներ մեզանում չեն հետևում: Մեր ուսանողների ամենամեծ խնդիրն այն է, որ քիչ են կարդում, ահավոր քիչ:
  

Comments

( 7 comments — Leave a comment )
mar_amirchanyan
May. 25th, 2012 02:12 pm (UTC)
որպես ավարտական դասարանների աշակերտների հետ քիչ թե շատ շփման փորձ ունեցող՝ հաստատում եմ
գերազանցիկը նույնիսկ քարտեզ չգիտի
հյուսիս-հարավ, մեր անմիջական հարևանները՝ 0
պատմության գոնե !!! փուլերը՝ 0

լավ արտասանում են միայն
մնացածն ահավոր է
talinci
May. 29th, 2012 12:07 pm (UTC)
Կրթական համակարգի վերանայելը օրակարգային է դառնում
hayaghjik
May. 25th, 2012 09:17 pm (UTC)
Զարմացա։ Փաստորեն էդպիսի միտում կա, հա՞, գնալով բացի սերիալներից, մնացած ամեն բան իր արժեքը կորցնում է։ Իսկ ինձ թվում էր՝ հիմիկվա ուսանողների մեծ մասն այլ կերպ է վերաբերվում գոնե մեր պատմությանը։

Ինչ վերաբերում է գիրք կարդալուն. չկա ցանկություն սովորելու (իմանալու) ավելին, քան պահանջում են, իսկ պահանջում են շատ քիչ։

talinci
May. 29th, 2012 12:07 pm (UTC)
Շատ վատ է էլի, որ ուսանողը գիտակցություն չունի, պահանջներով է շարժվում
astghine
May. 26th, 2012 03:53 pm (UTC)
Վահրամ ջան օրեր առաջ Գերմանիայի կանցլեր Մերկելը Գերմանիայի մայրաքաղաքը գտնելիս նախ Ռուսաստանի տարածքն էր ցույց տվել, հետո մի կերպ գտել էր Բեռլինը:))

Էս ուղղակի,ինձ թվում է դու մի քիչ չափազանցնում ես դրսում տիրող իրավիճակը:Իսկ իրականում նույնիսկ մեր ֆակուլտետում(կոնկրետ քաղաքագիտությունում կարող եմ ասել) իսկի մի քարտեզ չկա ու որևէ առարկա չենք անցնում մեր երկրի արտաքին քաղաքական հարցերի, հարևանների հետ հարաբերությունների հետ կապված`Արցախյան հարց, ,ըստ որոշ մարդկանց Ջավախքը իսկի հայկական չի (հետևաբար ինչի նրա տեղն իմանալ) ու լիքը նման այլ բաներ, շատ վիրտուալ ու ընդհանրացված աշխարհաքաղաքականություն ու քաղաքական աշխարհագրություն ենք անցնում, որտեղ մեր տարածաշրջանին որևէ հատուկ ուշադրություն չի դարձվում: Ու եթե դա երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հետ ուղղակի կապ ունեցող ֆակուլտետում վիճակն այդպիսին է, ապա ես պատկերացնում եմ, թե մյուս բաժիններում ինչ է կատարվում, երբ նման հարցերի հատուկ անդրադարձ չկա, իսկ դպրոցներում վիճակն ավելի դաժան է:
talinci
May. 29th, 2012 12:10 pm (UTC)
Աստղիկ ջան չեմ կարծում, որ դրսի իրավիճակը չափազանցեցնում եմ, էդ մեր մոտ ինքնաարդարեցման համար եվրոպացիներին ու ամերիկացիներին դեբիլացնող ասեկոսեներ են պտտվում:
6200 էջը հստակ է:
khustup
Jun. 15th, 2012 12:20 pm (UTC)
Իհարկե կրթական համակարգը իրա թերություններն ունի, բայց ստեղ խնդիրը ավելի խորքային ա: Էսօրվա մեր հասարակությունում կարդալը կոպիտ ասած մոդա չի, մարդիկ նախընտրում են զբաղվել ինչով ասես, բայց ոչ գիրք կարդալով: Կարծես թե դրա իմաստը կորել ա:
( 7 comments — Leave a comment )

Latest Month

September 2013
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner