?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Թեմայից շեղում

Արամ Աբրահամյանը փիլիսոփայում է: Հիմնական սերիալ արտադրող հեռուստաընկերություններից մեկի կողմից աշխատավարձ ստանալն իզուր չի անցնում, փաստորեն: Էս Հայաստանում վատատեսների ու բամբասկոտների մի հոծ զանգված կա, որոնք կբողոքեն ամեն պարագայում, ինչ խնդրի մասին ուզում ես խոսա, օրինակ կբերեն շատ այլ խնդիրներ ու կասեն, թե ինչո՞ւ այս ողած, այն խնդրով եք զբաղվում: Իսկ այլ խնդրով զբաղվելն էլ մեկնաբանում են անձնական, ոչ մասնագիտական ու սուբյեկտիվ հիմնավորումներով, կարևորը տրոլինգ անեն ու թեմայից շեղեն:

»Առավոտ թ
երթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Ժամանակ առ ժամանակ մեր մտավորականները, ըստ երևույթին, պարապ մնալով և որևէ անվտանգ հարցով իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու ձգտումով որոշում են զբաղվել սերիալներով: Հեռուստասերիալների դեմ բողոքելն իսկապես «անշառ» գործ է` քննադատության թիրախը անորոշ է, լղոզված. ոչ պաշտոնյա է, ոչ օլիգարխ է, ոչ էլ` թիկնապահ ու չի կարող քեզ ֆիզիկական վնասվածքներ պատճառել:
Որքան գիտեմ` ընտրությունների վերաբերյալ կամ, ենթադրենք, «Հարսնաքարում» մարդկանց դաժանորեն ծեծելու մասին մտավորականները նախագահին բաց նամակներով չեն դիմում, իսկ սերիալների հարցով դա արվել է բազմիցս: Հավանաբար ակնկալվում է, որ նախագահը բռունցքը կխփի սեղանին և կպահանջի արգելել բոլոր սերիալները, և այդ դեպքում հասարակական բարոյականությունը և մատաղ սերունդը կփրկվեն բոլոր գայթակղություններից: Իրականում շատ անցանկալի կլիներ, եթե երկրի ղեկավարն այս ձևով խառնվեր տվյալ խնդրին` դա կնշանակեր, որ մենք ապրում ենք տոտալիտար պետությունում: Հենց որ պետությունը կամ նրա ներկայացուցիչները ստանձնում են հասարակական բարոյականության պաշտպանի դերը, դրա հաջորդ քայլը ճշմարտության նախարարության ստեղծումն է, որը պաշտպանում է ցանկացած արժեք այնպես, ինչպես իշխանությունն ու նրա չինովնիկներն են դա հասկանում:


Սերիալների մասին պարբերաբար անհանգստացող մտավորականները պնդում են, որ դրանք սխալ ուղղությամբ են տանում երիտասարդությանը, իսկ մեր հասարակության բարոյական դեգրադացիան մեծ չափով պայմանավորված է հեռուստատեսային այդ ժանրի բովանդակությամբ: Նախ` ինձ չի թվում, որ այսօրվա երիտասարդությունն ավելի վատն է, քան մենք, դա հասուն տարիքի մարդկանց սովորական փնթփնթոց է: Երկրորդ` չեմ կարծում, որ մենք հենց այս շրջանում ենք ապրում բարոյական դեգրադացիա: Հայաստանյան հասարակությունն այսօր նույնքան դեգրադացված է, որքան, ասենք, 70-ական թվականներին, երբ փոքրամասնությունն ապրում էր հոգևոր արժեքներով, իսկ մեծամասնությունը երազում էր «24»-ի, ամառանոցի, պաշտոնի և «փող շինելու» մասին: Ո՞ր սերիալն էր 40 տարի առաջ մարդկանց ստիպում պահեստամասեր գողանալ գործարաններից` անգլիական «Ասքը` Ֆորսայթների մասի՞ն», թե՞ խորհրդային «Գարնան 17 ակնթարթները»:
Ասվածն ամենևին չի նշանակում, որ ես սերիալային ժանրի երկրպագու եմ: Ճիշտ հակառակը` սերիալը լայն սպառման ապրանք է, որպես կանոն` անհամ մի ծամոն, որը գցում են մարդկանց բերանը, քանի որ որակյալ սնունդ պատրաստելը ավելի թանկ է և ավելի մեծ ջանքեր է պահանջում: Բայց արդյո՞ք որևէ մեկը լրջորեն կարծում է, որ եթե հեռուստաընկերությունները հանկարծ մի օր որոշեն ցույց տալ բացառապես Ֆելինիի կամ Տարկովսկու գլուխգործոցները, դրանից մեր երիտասարդների զգալի մասը չի ձգտի իրենց վարքով, մտահորիզոնով ու բառապաշարով նմանվել օլիգարխներին, իսկ տնային տնտեսուհիներն իրենց ավելի երջանիկ կզգան: Գռեհկության և անճաշակության դեմ, անշուշտ, պետք է պայքարել: Բայց` «սեփական ուժերով», առանց նախագահին դիմելու»:«

Comments

( 9 comments — Leave a comment )
arman666
Jun. 26th, 2012 09:03 am (UTC)
Արամ Աբրահամյանը լավ էլ իրեն ճղում է իր 30 արծաթի համար:
artakevn
Jun. 26th, 2012 04:22 pm (UTC)
դե, որ Արամ Աբրահամյանը ճիգ ու ջանք չխնայելով պաշտպանում էր «միջազգային Մոնտե-Քրիստո ձեւաչափով» սերիալը, որպես դրոշակ պահելով իր «ավելի քան 30 ամյա հեռուստատեսային գոծունեությունը» դա տեսանք: Ու թքած թե հեռուստաարտադրանքի միջազգային ձեւաչափ ընդհանրապես ու Մոնտե-քրիստո ձեւաչափ մասնավորապես գոյություն ունեն միայն Շանթ հեռուստաընկերության շխատողների վառ երեւակայության մեջ:

Բայց մի բան ճիշտ ա ասում: Հենց պարապ են մնում սերիալներն են հիշում: Կամ ով ուզում ա իր հիմնած նոր ՀԿ-ն գովազդի մի հատ սերիալների վրայով ա անցնում: Իր հասանելիք փառքը ստանում ու մոռանում ա եւ սերիալների եւ մնացածի մասին: Մի հատ որ հետ նայենք ու տեսնենք թե ովքեր են նման ձեւով սերիալների դեմ պայքարել՝ կտեսնենք, որ բոլորը միանգամյա օգտագործման հայտարարություննե եւ արել, նամակներ են գրել, մամլո ասուլիս են տ վել: Ու վերջ:

Սերիալների դեմ հիմա մի պայքարի միջոց կա: Կրթություն: Կրթված մարդը նման հեռուստաարտադրանք չի նայի: Ինչպես որ իր առողջության մասին մտածող ու առողջ ապրելակերպով ապրող մարդը ֆաստֆուդ չի ուտի: Թե չէ ստացվում ա, մի կողմից մարդկանց կրթական մակարդակն իջեցնում են, կրթությունը դարձնում են անիմաստ ժամանակ ծախսելու երեւույթ: Մյուս կողմից պահանջում, որ ըստ էության անկիրփ մարդկանց համար ցուցադրվեն բարձրորակ ֆիլմեր: Տենց չի լինում:
talinci
Jun. 26th, 2012 05:31 pm (UTC)
>Հենց պարապ են մնում սերիալներն են հիշում:<
Ես ու մեր թիմը հեչ պարապ էլ չենք, որ այս վերջին աղմուկը բարձրացրեցինք, հակառակը՝ շաատ ծանրաբեռնված ենք ու մի կերպ ենք հասցնում:
Բայց եթե նույնիսկ այդպես է, ապա դրանից խնդիրը հո չի փոխվում՝ սերիալներն աղբ են:
»Իր հասանելիք փառքը ստանում
Օրինակ է ուզվում :) Ուղղակի "սերիալների դեմ պայքարող" մասնագիտություն չկա, մարդիկ մի որոշ ժամանակ գործերը թողած զբաղվում են, հետո անցնում են իրենց գործերին
artakevn
Jun. 26th, 2012 06:22 pm (UTC)
talinci ջան, խնդալու ա, երբ որ նախագահին բողոքում են հեռուստաընկերություններից: Հ1, Արմենիայի դեպքում խնդալու ա, որովհետեւ հենց իրանցից բողոքում ես իրանց: Շանթի դեպքում էլ ինչ ասես, պիտի ասեն՝ պատվեր ա մեր մրցակիցների կողմից:

Սերիալը հեռուստատեսային ֆասթֆուդ ա: Քյաբաբ էլ չի, հոթդոգ ա՝ տեղական անորակ նրբերշիկով: Բայց էժան ա ու մատչելի: Համ սարքելը, համ առնելը: Մինչեւ առնողի գրպանը (կարդա՝ կրթամակարդակը) չհերիքի գոնե թարմ մսից պատրաստված կոտլետի, պայքարը ֆասթֆուդի դեմ անիմաստ է:

Առաջ մտածում էի, որ պետք ա որակյալ արտադրանք տալ, որ մարդիկ սերիալ չնայեն: Հիմա համոզված եմ, որ մարդկանց պետք ա կրթել, որ սերիալ չնայեն ու պահանջեն նորմալ արտադրանք: Մեծ մասին: Էն ռեյտինգի տոկոս կազմողներին:

Լավ սերիալ ստեղծելու համար շատ բան ա պետք: Էտ շատ բաներից հայաստանում կարող ա լինի (էն էլ ոչ միշտ) միայն փողը: Բայց մենակ դա հերիք չի, ցավոք: Ոնց որ եւ մնացած շատ ոլորտներում:

Դու բողոքում ես սերիալի բովանդակությունից, իսկ ես մեկ-մեկ հայկական ալիք ստեղից նայելով սկի դրան էլ չեմ հասնում: Պատկերը արդեն բավական ա հետ տալու համար: Դատարկ պատ, բազմոց, նստած են երկու հոգի ու «վասմյոռկա»-ով նկարած իրար հետ երկար խոսում են: Հետո Էտ նույն բազմոզը ուրիշ ծածկոցով սենյակի մյուս անկյունում են դնում, ուրիշ գույնի պատի ֆոնին ու ուրիշ երկու հոգին երկար խոսում: Ուշադիր հեռուստադիտողը սենյակներ էլ արդեն կճանաչի, որ սերիալից սերիալ նույնն են, որովհետեւ նույն վարձով տներում են նկարահանվում: Դերասանի խաղ, ժառգոն, իմաստ՝ էտ սաղ երկրորդական ա, քանի որ տեսքը՝ աղբ ա:

մի 5 տարի առաջ, երբ որ նոր առաջին սերիալն էինք նկարում, տաղավար էնք կառուցել, լույս էր դրվել մասնագետներ էինք կանչել, որ օգնեն, ժամերով բռազիլական զիբիլ էինք նայում նրբությւոններ հասկանալու համար ու մեկա էլի վատ էր, բայց դե առաջինն էինք, ու մտածում էինք հետո ավելի լավ կլինի: Քայլ քայլ առաջ կգնա սերրիալաարտադրությունը: Բայց պարզվեց, որ լավ դրած լույսը, դերասանի երկար աշխատած խաղը ու ռեսիսորական նախոդկաները ոչինչ են՝ կիսագողական , թեկուզ եւ բավականին գռոտեսկային տեսարանների դիմաց: ՌԵՅՏԻՆԳ: Ոմանք դա շատ շուտ հասկացան: Միսթեր Սեքոնդները: Արագ կողմնորոշվեցին,որ ռոմանտիկ, առանց ողբ ու ծեծ, առանց իրար վրա գոռալու ու գողերի ռազբոռկեքի սերիալը ավելի քիչ ռեյտինգ ա հավաքում, քան բազմոցին նստած արվամոլի տեսքով «գողերի» տեսարանները: Ու գնաց... բայց իրանք մեղավոր չէին:

Հաստատ Երեք ընկերը իր ամեն ինչով, թե սցենարով թե դերասաններով, ե նկարածով ու աշխատանքով ավելի լավն էր, քան ցանկացած դժբախտ երջանկություն կամ կյանքի կառուսել: Խաչագողի հիշատակարանն էլ իր բոլոր թերություններով հանդերձ 100 գլուխ նրանցից բարձր էր: Ռեյտինգը՝ զրոյին մոտ:Իմ արածներն եմ ասում, որ չվիրավորեմ ոչ մեկին: Մարդկանց դա չհետաքրքրեց: նրանց ֆասթֆուդ է հիմա պետք: Ցավոք:

P.S.Փաստորեն քեզ փառք չի հասել, ու դա բնական ա: Ով ... , ով գնա սանատորիա :)))) միշտ էլ տենց ա:
talinci
Jun. 27th, 2012 07:09 am (UTC)
»խնդալու ա, երբ որ նախագահին բողոքում են հեռուստաընկերություններից«
Իսկ ո՞ւմ խորհուրդ կտաս բողոքել, ԼՏՊ-ի՞ն, մենակ չասես ՀՌԱՀ-ին, որտև նրանց հետ երկար խոսել ենք, իրենց ձեռքին բան չկա, որովհև օրենսդրական դաշտը հստակ չի, իսկ օրենսդրական դաշտն ովքե՞ր են մշակում՝ Ազգային ժողովը, իսկ Ազգային ժողովի ամենամեծ կուսակցությունը ո՞րն է՝ Հանրապետականը, իսկ Հանրապետականի ղեկավարն ո՞վ է...: Հասկանում եմ, որ Հ1-ն ու Արմենիան իշխանական tvներ են, բայց չեմ կարծում, որ իշխանական քարոզչության համար խնդիր է նույն սերիալների մեսիջներն ու կերպարները փոխելը: Այ որ քաղաքական փոփոխություններ պահանջեինք՝ ուրիշ բան, էդ դեպքում իմաստ չուներ նախագահին դիմելը:
»Սերիալը հեռուստատեսային ֆասթֆուդ ա«
Ես շատ լավ գիտեմ ինչ է սերիալը ու մեր պահանջն է, որ այլընտրանք էլ լինի, ասենք բորշչ (ըստ քո բառապաշարի), որ նորմալ սնունդին սովոր մարդիկ չթունավորվեն:
»մարդկանց պետք ա կրթել«
Հեռուստատեսությունն էլ կրթական ինստիտուտ է, շատ ավելի արդյունավետ կրթական ինստիտուտ, քան դպրոցները, այդ պատճառով էլ մարդկանց կրթել պետք է սկսել հեռուստատեսությունից (կրթական ինստիտուտի պահով չվիճես, որովհետև ոչ թե իմ, այլ ժամանակակից գիտության կարծիքն եմ ասում, կարող եմ գրականություն տալ էդ թեմայով):
»Պատկերը արդեն բավական ա«
Պատկերն էլ է բովանդակություն էլի :)
>նոր առաջին սերիալն էինք նկարում«
Դու փաստորեն շահագրգիռ կողմ ես :)
»ՌԵՅՏԻՆԳ:«
Իսկ եթե բոլորը փոխվեն, կարգավորվեն օրենքով, հավասար պայմաններ կլինի ու մարդիկ կընտրեն լավերի մեջից ու ստիպված չեն լինի գայթակղվել սեռական ու ագրեսիվ պատկերներով: Բացի այդ ոչ փորմալ խնդրի լուծման տարբերակ էլ կա, որի մասին հետո:
»Փաստորեն քեզ փառք չի հասել«
Իսկ ինձ փառք չի էլ հետաքրքրում, ինձ խնդրի լուծումն է հետաքրքրում ու հասնելու եմ դրան, ինչքան էլ հոռետեսներն ու չուզողները չխոսեն ու չփորձեն հիասթափեցնել:
Հետաքրքրեց, թե ո՞ւմ է հասել "փառքը", ու՞մ նկատի ունես:
«Երեք ընկերները» չեմ տեսել, չեմ կարող դատողություններ անել որակի վերաբերյալ:
artakevn
Jun. 27th, 2012 12:57 pm (UTC)
Իսկ ո՞ւմ խորհուրդ կտաս բողոքել[...] Հասկանում եմ, որ Հ1-ն ու Արմենիան իշխանական tvներ են, բայց չեմ կարծում, որ իշխանական քարոզչության համար խնդիր է նույն սերիալների մեսիջներն ու կերպարները փոխելը:
-----------

կերպար փոխելը, որակյալ արտադրանք տալը, գեղեցիկ պատկերը՝ ժամանակի, փողի, համապատասխան կրթության եւ կադրերի հարց են: Հեռուստատեսություններից ոչ մեկ իրեն չի կարող թույլ տալ դա: Ով առաջինը ետ կանգնի գռդոն սերիալից ու փորձի ճիշտ ճանապարհի վրա կանգնել նա կկորցնի հեռուստալսարանը եւ գովազդատուին: Հետեւաբար հետաքրքիր չի լինի իշխանության համար որպես մեդիա-բարձրախոս իր փոքր լսարանի պատճառով: Փող չի ունենա ներդրում անելու ու զարգանալու համար ու կմեռնի: Փակ շրջան ա ստացվում: Զարգացման համար ռեսուրս ա պետք, իսկ ռեսուրս գալիս ա սերիալից:


<Ես շատ լավ գիտեմ ինչ է սերիալը ու մեր պահանջն է, որ այլընտրանք էլ լինի, ասենք բորշչ>
--------------

Այլընտրանք կա: Ինտերնետ եւ կաբելային հեռուստատեություն: Ոչ բոլորի համար է մատչելի բայց կա: Կա մի շատ ավելի լավ ու մատչելի այլընտրանք՝ գիրք: Բայց էտ արդեն լրիվ ֆանտաստիկայի ժանրից ա:) ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ սերիալ արտադրողները ուշի ուշով հետեւում են ռեյտինգ կոչվածին: Որ պահին նրանց սերիալը ռեյտինգ չունենա, կամ որ պահին սերիալի ագռեսիվ տեսարանը ավելի քիչ ռեյտինգ ունենա քան ռոմանտիկը, այդ պահից սկսած մենք կտեսնենք փոփոխություն: Բայց դա էլ ա ֆանտաստիկայի ժանրից: Ու ոչ միայն Հայաստանի դեպքում երեւի:

<Դու փաստորեն շահագրգիռ կողմ ես :)>
-----------------------

Արդեն վաղուց չէ: Ազնվորեն ասած մի քիչ ամաչում եմ, որ մասնակից եմ եղել էտ պանդորայի արկղը բացելուն: Բայց էն ժամանակ ամեն ինչ այլ կերպ էր երեււմ: Հիմա որ հիշում եմ մեր սերիալի առաջին մի 50 սերիան (նախատեսված ընդհանուր 80-ից :)))հասկանում եմ, որ մենք ուրիշ բան էինք անում: բայց արդեն վաղուց շահագրգիռ կողմ չեմ: Ուղղակի պատճառահետեւանքային կապը մյուս կողմից եմ տեսել նաեւ:


Հիմա ես հարաբերականորեն էժան մի տարբերակ եմ տեսնում այս ամեն դեմ առնելու համար: Եթե չունենք նորմալ արտադրություն, ապա պետք է ունենանք շատ բարձր որակի ադապտացում: Դուբլյաժ: Թարգմանություն: Ոնց ուզում ա դա կոչվի: Մարդը պիտի հնարավորություն ունենա հայերենով նայի լավագույն ֆիլմերն ու սերիալները: Էլ չասած հաղորդումների մասին: Լավ հայերենով, ոչ թե նրանով, որ հիմա կա եթերում: Կեղծ ու անհասկանալի ինտոնացիաներով: Դուբլյաժ՝ սովետի լավագույն ավանդույթներով: Ստիպել, որ կամաց կամաց գոնե մի քանի լավ ալիք կաբելայինները սկսեն ցույց տալ հայերեն թարգմանությամբ: Ոնց որ ռուսներն են անում: Առնվազն էտ որակի: Դա ավելի հեշտ ու էժան կլինի քան սեփական արտադրությունը: Բայց էֆէկտը շատ ավելի մեծ կլինի եթե հայաստանցին կարողանա ՀԱՃՈՒՅՔՈՎ դիտել լավ ֆիլմեր ու սերիալներ: Էլ չասած կրթական հաղորդումների մասին:
talinci
Jun. 27th, 2012 01:45 pm (UTC)
»Ով առաջինը ետ կանգնի գռդոն սերիալից ու փորձի ճիշտ ճանապարհի վրա կանգնել նա կկորցնի հեռուստալսարանը եւ գովազդատուին: «
Իսկ եթե բոլորը միասին անցնեն, էդ դեպքում պատկերն այլ կլինի: Բացի այդ որակյալ կադրերի խնդիրն էլ լուծելի է:
»Այլընտրանք կա: Ինտերնետ եւ կաբելային հեռուստատեություն: «
Համեմատելի չեն: Նորմալ մարդը չպետք է կաբելային քաշի նորմալ բան նայելու համար, այլ սերիալ նայողները պետք է կաբելային քաշեն, իսկ նորմալ մարդիկ պետք է ազատ կարողանան օգտվել:
»Հիմա ես հարաբերականորեն էժան մի տարբերակ եմ տեսնում այս ամեն դեմ առնելու համար:«
Տարբերակ է, կարելի է քննարկել, հատկապես որ նախագահն էլ է առաջարկում քննարկել՝ http://www.tert.am/am/news/2012/06/27/serzh-sargsyan-ardzaganq/?fb_comment_id=fbc_10150865431631890_21918217_10150865502036890#f19e3572f4
artakevn
Jun. 27th, 2012 02:26 pm (UTC)
միայն ուրախ կլինեմ, որ այդ քննարկման արդյունքում մի բան ստացվի: Ցավոք, նձամբ մասնակցել քննարկումներին չեմ կարող, նույնիսկ եթե հրավիրված լինեմ, քանի որ հիմա եւ մոտակա ժամանակ հեռու եմ:
talinci
Jun. 28th, 2012 01:20 pm (UTC)
Մյուս շաբաթվանից սկսելու ենք, եթե տեսանք որ անարդյունավետ է, կփոխենք պայքարի մեթոդները
( 9 comments — Leave a comment )

Latest Month

September 2013
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner