?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նախագահն արձագանքեց մեր նամակին: Արձագանքը շատ վերացական է և առանձնապես փոփոխությունների հույս չի տալիս (որովհետև Հանրային խորհուրդը սրանից առաջ շատ է քննարկել ու առանց արդյունք), բայց չշտապեմ եզրակացություններ անել ու սպասեմ մինչև քննարկումների սկիզբը: Քննարկումների սկզբից կհասկանանք, թե քննարկումները հարցը թաղելու, թե խնդիրը լուծելու համար են արվում:

Եթե հարցը թաղելու համար են, ապա կարձագանքենք համապատասխան ձևով ու կշարունակենք մեր պայքարը:


»ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որի ժամանակ առաջարկել է Հանրային խորհրդի հովանու ներքո քննարկումներ սկսել Հանրային հեռուստաընկերության և մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության վերաբերյալ Սերժ Սարգսյանին մի խումբ մտավորականների և հասարակական գործիչների ուղղած բաց նամակին:

«Ոլորտի բարեփոխումների առաջարկներ ձևավորելու և այդ գործընթացին հնարավորին լայն մասնակցություն ապահովելու նպատակով Հանրային խորհուրդն առաջիկայում մի շարք հանդիպումներ կկազմակերպի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և մտավորականների մասնակցությամբ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նախագահի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ 5 օր առաջ մի շարք հայտնի մտավորականներ, երիտասարդական կազմակերպություններ և կառույցներ բաց նամակ էին հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում իրենց անհանգստությունն էին հայտնել այն առիթով, որ հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունների եթերը լցված է ագրեսիվ, քրեական և քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած` «հումորային» ծրագրերով, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում հասարակության վրա:«

Comments

( 2 comments — Leave a comment )
arman666
Jun. 27th, 2012 06:40 pm (UTC)
Վահրամ ջան, կարծում եմ, միանգամայն լուրջ է նախագահի հանձնարարականը: Մնում է մենք տեր կանգնենք:
talinci
Jun. 28th, 2012 11:18 am (UTC)
Երկրորդ ռեակցիայով ես էլ եմ լուրջ համարում` http://times.am/?l=am&p=9184
( 2 comments — Leave a comment )

Latest Month

September 2013
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Page Summary

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner