?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

1. Հայկական տեղեկատվական դաշտն իր քաղաքականության ռազմավարական փոփոխություններ պետք է իրականացնի, ինչի արդյունքում հարևան պետությունների ու «համաշխարհային հանրություն» կոչվածի վերաբերյալ անհրաժեշտ է ձևավորել մեր անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ դիրքորոշումներ:

2. Ադրբեջան պետության հիմքում ընկած է ահաբեկչական քաղաքականության ռազմավարությունը, ինչի ապացույցն էր Սաֆարովի հերոսացումը, Երևան-Արցախ խաղաղ նպատակներով շահագործվող ինքնաթիռը պայթեցնելու մասին հայտարարությունները և այլն: Ադրբեջանը աշխարհին, ինչպես նաև հայկական լսարանին պետք է ներկայացվի որպես ահաբեկչությունը պետական քաղաքականություն ընդունած երկիր, իսկ Ադրբեջանի նկատմամբ մեր քաղաքականությունը պետք է բխի վերոնշյալ դիրքորոշումից:

3. Հայկական արդարադատության ձգտումը պետք է հիմնված լինի միայն սեփական ուժերի վրա, և մշակի ու ունենա հստակ քաղաքականություն՝ Հայաստանից դուրս մեր շահերը պաշտպանելու համար: Օրինակ՝ արտասահմանում հատուկ գործողությունների միջոցով անհրաժեշտ է ոչնչացնել մեր նկատմամբ ահաբեկչություն իրականացնող անհատներին, ինչպես որ անում են շատ երկրների գաղտնի ծառայություններ:

4. Ադրբեջանն իր հասարակությանն ակնհայտորեն պատրաստում է հայերի նոր ցեղասպանության, ինչն արտահայտվում է հայերին ցանկացած կերպով ոչնչացնելու ձգտումով ու քարոզչությամբ: Շատ կարևոր է, որ վերոնշյալ դիրքորոշումը հաշվի առնվի պետական բոլոր օղակներում:

Շարունակությունը

Comments

( 6 comments — Leave a comment )
arman666
Sep. 1st, 2012 07:28 pm (UTC)
Համաձայն եմ 100 տոկոսով:
mar_amirchanyan
Sep. 1st, 2012 07:38 pm (UTC)
//"աշխարհի պատկերը" մեզանում ձևավորված է իռացիոնալ, ոչ օբյեկտիվ հիմքի վրա//

պլյուս միլյոն
բայց ինչպե՞ս փոխել
ուրիշի փեշից կախվելու, ուրիշի "դոբռոն" լսելու ցեցը ո՞նց հանել

ավելի շատ ապտակ, քան մենք, երևի ոչ ոք չի ստացել վերջին 300 տարվա ընթացքում
talinci
Sep. 1st, 2012 07:48 pm (UTC)
Կարծում եմ դա շատ դժվար լուծվող խնդիր է, և գործին կպնելուց առաջ ինքնության վերաբերյալ մի շարք ուսումնասիրություններ է պետք անել, բայց հնարավոր է: Գործի պետք է դնել և կրթական համակարգը, և ԶԼՄ-ները:
mar_amirchanyan
Sep. 1st, 2012 07:53 pm (UTC)
որ հոգեբանական նկարագիրը պետք է ուսումնասիրել` անխոս

խրոնիկական բարդույթներ ունենք
բայց ո՞նց փոխել... իրոք բարդ խնդիր է...
talinci
Sep. 1st, 2012 08:28 pm (UTC)
Բարդ, բայց հնարավոր
ulichniy
Sep. 2nd, 2012 07:02 am (UTC)
Полностью согласен.
( 6 comments — Leave a comment )

Latest Month

September 2013
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner