?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ռուսական «Հայրենակիցներ» ծրագրի դեմ արդարացիորեն բողոք բարձրացավ ու բանն հասավ նրան, որ արդեն կառավարությունը քայլերի դիմեց: Լավ է, ինչո՞ւ մեր ներուժը արտագաղթի ՌԴ: 

Մյուս կողմից էլ անբարոյականություն եմ համարում մարդկանց էստեղ ապրելու ու աշխատելու հնարավորություն չտալն ու միարժամանակ այլ տեղ աշխատելու հնարավորությունն արգելելը: Եթե չեք ուզում որ արտագաղթեն, ոչ թե «ծակերը փակեք», (մեկա ուրիշ տեղի
ց դուրս կգան, եթե էստեղ հնարավոր չէ) այլ էստեղ ապահովվեք մարդկային հոգեբանական և ֆիզիկական անհրաժեշտ պայմաններ ապրելու ու աշխատելու համար:

Ասեցին, որ այդ ծրագրով 2500 մարդ (կամ ընտանիք, լավ չեմ հիշում) արտագաղթել է Հայաստանից, ավտոմատ մոտս հարց առաջացավ, թե ամերիկյան նմանատիպ «Գրին քարտ» ծրագրով քանի հազարն են գնացել: Հաստատ ավելի շատ, բայց ինչ-որ ամերիկացիների դեմ բողոքողներ չեն լինում:

Հիշում եմ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը քաղաքապետարանի աշխատողների համար ռուսերենի, անգլերենի ու ֆրանսերենի դասեր կազմակերպեց, բայց իրեն մեղադրեցին ոչ թե ամերիկամոլության, ֆրանսիամոլության այլ՝ ռուսամոլության մեջ:

Երևանի փողոցներում շատ-շատ են անգլերեն տեքստերը, բայց ժամանակ առ ժամանակ ցանցում որոշ մարդիկ բորբոքվում են ռուսական տեքստերի վրա, չնկատելով անգլերենը:

Ես որևէ կերպ չեմ պաշտպանում ռուսներին, ինձ համար ազգային շահի տեսանկյունից բոլոր ազգերն էլ հավասար ստորադաս դիրքում են, բայց միևնույն ժամանակ օբյեկտիվ չէ բողոքել մեկի դեմ, չնկատելով այլոց նմանատիպ քայլերը:

Էդպես չի լինի, եթե մարդիկ գործեն ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ հանուն Հայաստանի:

Comments

( 8 comments — Leave a comment )
noni_no
Oct. 14th, 2012 06:13 pm (UTC)
ինչ-որ մեջս չեն տպավորվել անգլերենի ու ֆրանսերենի դասերը: Խոսքը հենց ռուսերենի դասերի մասին էր:
բացի դրանից, Կ. Կարապետյանը եզակի է պատմության մեջ նրանով, ում ներսի վասալը հաղթեց էնքան, որ պետական պատասխանատու աշխատանքից դուրս եկավ, որ մայր Ռուսաստանում մասնավոր ֆիրմայում գործի անցնի:


իսկ մեղադրանք անձամբ ես ուղղում եմ միայն մեր պետական մարմիններին, ոչ Ռուսաստանին, ոչ Ամերիկային, ոչ էլ Թուրքիային կամ Ֆրանսիային:

>>բանն հասավ նրան, որ արդեն կառավարությունը քայլերի դիմեց>>

ի դեպ, ի՞նչ քայլերի է դիմել
talinci
Oct. 14th, 2012 06:58 pm (UTC)
Կարապետյանի հեռանալու պահով այլ բան եմ լսել, ինքը գնացել է ոչ թե նրա համար, որ էնտեղից հրավեր է ստացել, այլ, որ քստեղից հանել են:
»ի դեպ, ի՞նչ քայլերի է դիմել«
Վարչապետը լուրջ դեմքով խոսում էր, (նույն դեմքով, ինչով որ զարմացած ասում էր, թե պարզվում է պետության փողերը ուտում են, և ինքը հանկարծ լսել է դրա մասին) մեկ էլ ինչ-որ հուշագիր են ստորագրել

http://lurer.com/?p=47959&l=am&fb_comment_id=fbc_364106237011335_2115791_364164277005531#f6aaaa1f8
noni_no
Oct. 14th, 2012 07:25 pm (UTC)
մինչև վարչապետին իր էդ անմեղ ու զարմացած դեմքի համար չհանեն պաշտոնից, ես ոչ մի բարեփոխման չեմ հավատա

հետաքրքիր է, էդ ինչ է մեջները զարթնել, որ որոշել են "դեմ" հուշագիր ստորագրել
talinci
Oct. 15th, 2012 10:38 am (UTC)
>մինչև վարչապետին իր էդ անմեղ ու զարմացած դեմքի համար չհանեն պաշտոնից, ես ոչ մի բարեփոխման չեմ հավատա<
+1000
javakhk
Oct. 14th, 2012 07:07 pm (UTC)
Ռուսական այդ նախագծի դեմ պայքարը նման է ձեռքը փրփուրին գցելուն: Փորձում են մեղքը իրենց վրայից հանել՝ Ռուսաստանի վրա գցել... Այդ նախագիծն, ի դեպ, իմ դուն էլ չի գալիս, բայց խոսքը դրա մասին չէ...
kornelij
Oct. 14th, 2012 09:32 pm (UTC)
Գրին քարտով ավելի քիչ են գնում http://www.green-card.com/distribution-of-winners-2011-dv-2011
(Deleted comment)
kornelij
Oct. 15th, 2012 06:20 am (UTC)
իսկ ռուսական ծրագրի վիճակագրությունը կա՞
(Deleted comment)
talinci
Oct. 15th, 2012 10:43 am (UTC)
Ինձ թվում է հակառուսական թեմաները համապատասխան տեղերից ուղղակի նրբորեն ուղղորդվում են, ուրիշ կերպ չեմ կարող բացատրել:

Հիշում եմ մի երկու տարի առաջ էլ խոսակցություն բարձրացավ, թե նախագահը Գերմանիա գնալիս էնտեղ խնդրել է, որ հայերին չընդունեն: Կացին քաղաքականություն է
( 8 comments — Leave a comment )

Latest Month

September 2013
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner