?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Էսօր դասախոսներիցս մեկը մի լավ խոսք ասեց: Դասի ժամին ուսանողներից մեկին զանգեցին, դասախոսն էլ արձագանքեց, թե ինձ շատ-շատ են զանգում, բայց ես չեմ վերցնում, եթե միայն զանգն ընտանիքից չէ:

Հետարդյունաբերական հասարակությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ընտանեկան, հարազատական կապերը թուլանում, խզվում են գործնական ու աշխատանքային կապերի, աշխատանքով տարվածության հաշվին: Դա է պատճառը, որ Արև
մուտքում ամեն մեկի հետևից մի հոգեբան է ման գալիս, իսկ թաղումներին 15 մարդ է մասնակցում: Ամենօրյա աշխատանքը, կարիերան կլանում է մարդկանց, կտրելով նրանց հարազատներից, իսկ մտերմությունը ձևավորվում է միայն աշխատանքի հիման վրա, ինչն էլ կորում է, աշխատանքի փոփոխմանը զուգահեռ:

Հայաստանի հասարակությունը դեռ մասամբ պահպանում է արդյունաբերական, ավանդական հասարակության սոցիալական կապերի համակարգը, ինչը ենթադրում է մտերիմների, ազգակիցների մեծ ինստիտուտ: Չնայած դրան մեզանում էլ աստիճանաբար փոփոխություններ կլինեն ու կան:

Չգիտեմ ինչքանով այդ փոփոխությունները կազդեն կոնկրետ ինձ վրա, բայց ես չէի ուզի, որ դրանք ինձ էլ փոխեն, դրա համար փորձելու եմ միշտ էլ հասանելի լինել ընտանիքիս, հարազատներիս համար, ինչքան էլ որ դա դժվար լինի ժամանակակից գործնական հարաբերությունների համատեքստում: :)

Latest Month

September 2013
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner