?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

283207_10151242205229284_1870056306_n

Ադրբեջանի նախագահի խոսքերն ինձ հիշեցնում են թյուրքական մարտակոչ: Ադրբեջան պետությունը (Թուրքիայի հետ համատեղ) իր հասարակությանն ու արտաքին աշխարհին նախապատրաստում է նոր հայկական ցեղասպանության: Կարծում եմ մենք չենք գիտակցում դա ու չենք պատր
աստվում: Ով կարող է ասել, որ գիտի, թե ինչ է անելու, երբ ռմբակոծվի իր բնակավայրը, ով կարող է ասել, որ գիտի, թե ինչ է անելու պատերազմի առաջին օրերին ?: Անհատական մակարդակում գուցե ինչ-որ գաղափարներ ունենանք, բայց համակարգային որևէ գործողություններ ծրագրից տեղյակ չենք:

Ազատամարտիներից մեկը պատմեց, որ պատերազմի շրջանում ՀՀ-ում մի պահ շատ ծանր մթնոլորտ էր, որովհետև մոռգերում տեղ չկար, իսկ հիմա լինելու է ?: Ըստ որոշ հաշվարկների հնարավոր պատերազմի դեպքում առաջին հինգ օրում մի քանի հազար զոհեր ենք ունենալու: Մենք պատրաստ ենք դրան ?, մեր լրատվամիջոցները պատրաստ են, մեր մոռգերը պատրաստ են դրան ?: Վստահ եմ, որ ոչ:

Ենթադրենք, որ մենք վստահ ենք մեր բանակի վրա, դրա համար մեր կյանքը նվիրել ենք զվարճանքներին, դրա համար մեդիաները մեծամասամբ զբաղված են հասարակության դեգրադացմամբ ու փող շինելով, դրա համար քաղաքական ուժերը գզվռտվոցից բացի հետարքրվում ենք մենակ փող շինելով, դրա համար երիտասարդների արժեքային համակարգը սկսվում ու ավարտվում է շքեղ մեքենայով ու շքեղ բջջայինով: Իսկ եթե մի տոկոս հավանականություն կա, որ կկարողանան ճեղքել մեր պաշտպանությունը, մենք գիտակցում ենք դրա արդյունքները ?: Չենք գիտակցում, ոնց որ 1914 չէինք գիտակցում, թե ինչ է սպասվում մեզ: Ես չեմ պնդում, որ պարտադիր նույնն է կրկնվելու, խոսքս կոլեկտիվ մակարդակում զգոնության բթացման մասին է: 

ՀԳ Հարցականներիս համար կներեք, գլուխ չհանեցի էս կադևինից :)


Latest Month

September 2013
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner