?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Սյունիքն ու ոչխարները

Մարզպետի խոսքերից կարելի է հասկանալ հետևյալը.
1. Լավ էր, որ ադրբեջանցիները միլիոնավոր ոչխարներ էին արածացնում Սյունիքում: Եթե ադրբեջանցիների օրինակը բերում է որպես հիմնավորում, թե ինչու իրանցիներին չի կարելի, նշանակում նորմալ է վերաբերվում նաև դրա հետևանքներին` օրինակ, ադրբեջանական գյուղերի առաջացում Սյունիքում:
2. Մարզպետին կարելի է Նոբելյան մրցանակ տալ, որովհետև նա հայտնաբերել է, որ առանց ոչխար արածացնելու արոտավայրերը փչանում են:
Ինձ թվում է, գործընթացները կգնան այնպես, ինչպես բնորոշ է ՀՀ-ին` քրեաօլիգարխիկ չինովնիկները կհասնեն իրենց ուզածին ու երկրի ու մարդկանց ապագայի հաշվին միլիոններ կդիզեն:


>Սյունիքի արոտավայրերը Իրանի հովիվներին վարձակալությամբ տալու նախագիծը դեռ ընդամենը հուշագրի փուլում է, հայտարարել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշել է, որ Հայաստանում գործում է հողային օրենսգիրք, համաձայն որի՝ համայնքային ենթակայության տակ գտնվող հողերը կարող են մրցույթով վարձակալության տրվեն։

«Սյունիքի հարավում մենք ազատ հող չունենք, որ տանք պարսիկներին, այնտեղ գյուղացիներն են արածեցնում, բայց եթե վաղը պարսիկները գան ու Սյունիքում պահեն ոչխարներին ու աշնանը տանեն, լավ կլինի», – նշեց նա, ընդգծելով, որ գումարները գնալու են համայնքային բյուջե։ Այդ համատեքստում նա զուգահեռներ անցկացրեց ԽՍՀՄ ժամանակների հետ, երբ ադրբեջանցիները Սյունիք էին բերում միլիոն ոչխարից ավել ու վճարում էին դրա համար համայնքային բյուջե։ Խաչատրյանը շեշտեց նաև, որ իրականության չեն համապատասխանում այն պնդումները, որ ոչխարների պատճառով արոտավայրերը կփչանան։

«Ընդհակառակը, երբ չեն արածում, այդ ժամանակ է փչանում», – շեշտել է նա։<

Աղբյուրը

Latest Month

September 2013
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner