?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Չնայած վերբալ հրահանգների կամ գրված օրենքների խստության՝ երիտասարդ սերունդը կրկնօրինակելու է այն ինքնությունը, որի կրողն են իրենից ավելի բարձր սոցիալական ստատուսում գտնվող անհատները կամ խմբերը: Կամ այլ կերպ ասած՝ ինչքան էլ խոսենք, թե հայրենասիրությունը լավ բան է, իսկ կոռուպցիան՝ վատ, միևնույն է, երիտասարդները, ինչպես կոռուպցիայի, այնպես էլ հայրենասիրության հարցերում կրկնելու են մեծահասակ քաղաքական գործիչների, իշխող խմբի ինքնությանը: Դրանով է պայմանավորված այն, որ մեզանում չկա վստահություն քաղաքական ուժերի երիտասարդական կառույցների նկատմամբ, և վերջիններս դիտարկվում են որպես գործող քաղաքական համակարգի վերարտադրման գործընթացի մի մաս:

Շարունակությունը

Comments

( 4 comments — Leave a comment )
javakhk
Apr. 3rd, 2013 02:57 pm (UTC)
Վստահություն այսօրվա քաղաքական ուժերի երիտ-թեւերի նկատմամբ իրոք չկա: Ավելին, համեմատելով այսօրվա բուհերի ՀՀԿ-ացված ուսանողական խորհուրդները 1980-ականների կոմսոմոլական բուհական կառույցնբերի հետ, կարծում եմ, որ սրանք ավելի վատն են, այն առումով, որ ավելի զոռբա են, ու առանց ամաչելու օգտվում են ուսանողության խոցելի կետերից՝ նրանց վախեցնելու համար:

Բայց մյուս կողմից, այսօրվա երիտասարդությունը միայն նշվախ նեո-կոմսոմոլները չեն: Մի քանի առումներով այսօրվա երիտասարդությունը ավելի քիչ է հակված կոռուպցիայի: Ինչը եւ լավատեսություն է ներշնչում...
talinci
Apr. 8th, 2013 07:00 am (UTC)
>այսօրվա երիտասարդությունը միայն նշվախ նեո-կոմսոմոլները չեն:<
Կան էդպիսի երիտասարդներ, բայց նրանց թիվն անհամեմատ քիչ է ակտիվ դաշտում: Իմ կարծիքով:
javakhk
Apr. 8th, 2013 04:16 pm (UTC)
> բայց նրանց թիվն անհամեմատ քիչ է ակտիվ դաշտում

Երիտասարդությունը ավելի դինամիկ զանգված է: Այսօր քիչ է քաղաքականապես ակտիվ դաշտում՝ վաղը կարող է լինել ավելի շատ: 1988-ին ակտիվ դաշտը բաղկացած էր կոմսոմոլ ակտիվիստներից, բայց իրենք հրվեցին մի կողմ:
talinci
Apr. 9th, 2013 08:41 am (UTC)
Ուղղակի այսօր բացի կոնկրետ քաղաքականացված դաշտից այլ տեղ չկա, որտեղ կարողանան կայանալ: Երիտասարդության շրջանում էլ միջին խավ գրեթե չկա, 80-ականների հետ համեմատած, որ ձևավորեն իրենց սեփական ակտիվ դաշտը: Երիտասարդներից մի քիչ ծրագրավորողներն են, որ միջին խավ են, իրենց ինտելեկտի ու նյութականի համար, դրա համար էլ իրենք են ակտիվ, բայց տոկոսը շատ քիչ է
( 4 comments — Leave a comment )

Latest Month

September 2013
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Page Summary

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner