?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Երևանի պետական համալսարանի
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանակներում մեկնարկում է
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ» մագիստրոսական ծրագիրը
Մագիստրական ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է՝ պատրաստել տեղական և միջազգային քաղաքական գործընթացները մասնագիտորեն լուսաբել կարողացող կադրեր, որոնք ունակ կլինեն.

  • Իրենց մասնագիտական կրթությանը համապատասխան աշխատանք կատարել հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներում, որպես լրագրող կամ քաղաքական մեկնաբան:

  • Վերհանել, վերլուծել և գնահատել կոնկրետ տարածաշրջաններում և երկրներում արտաքին և ներքին քաղաքական հիմնախնդիրները, կանխատեսել դրանց զարգացումները, ինչպես նաև առաջարկել դրանց լուծման հնարավոր ուղիներ:

Մագիստրական ծրագրի առանձնահատկությունները

  • Ծրագիրում շեշտադրված է քաղաքագիտական տեսությունների ու հետազոտությունների բաղադրիչը,

  • Ծրագիրը միակցում է տարբեր գիտաճյուղեր (տարածաշրջանագիտություն, հակամարտաբանություն, մեդիահոգեբանություն, անվտանգագիտություն, աշխարհաքաղաքականություն, քաղաքագիտություն),

  • Դասավանդումն իրականացվելու է նորարարական մեթոդներով ու տեխնոլոգիաներով,

  • Ծրագիրը նպատակ ունի համագործակցության ծրագրերի միջոցով ուսանողներին տալ արտերկրում ուսումնառությունը շարունակելու հնարավորություն,

Մագիստրական ծրագրի հակիրճ բնութագիրը
Ծրագրի տևողությունը երկու տարի է, որի ընթացքում ուսանողը կունենա 120 կրեդիտ ուսումնական ծանրաբեռնվածություն՝ բաղկացած պարտադիր և կամընտրական դասընթացներից, և գիտահետազոտական աշխատանքից: Ծրագիրը համակցում է քաղաքագիտական, արտաքին և ներքին քաղաքական, մեդիահոգեբանության, տեղեկատվական և ռազմական անվտանգության ոլորտների դասընթացներ: Դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները:
Մագիստրական ծրագրի կրթական վերջնարդյունքները
Ծրագրի հաջող ավարտին ուսանողները կտիրապետեն անհրաժեշտ գիտելիքների, հետազոտական ունակությունների

  • Մեդիաազդեցության հիմունքների, էթնոքաղաքական հակամարտությունների, դրանցում էթնոհոգեբանական, քարոզչական գործոնների և տեղեկատվական պատերազմների դերի,

  • Հայաստանի հարևան պետություններում ընթացող ռազմաքաղաքական գործընթացների, տարածաշրջանային ռազմաքաղաքական կազմակերպությունների դերակատարության ուսումնասիրության, գնահատման համար:

  • Հանրային քաղաքականության, քաղաքական գործընթացները վերլուծելու, ժամանակակից քաղափարաքաղաքական հոսանքներն ու այդ ոլորտի գործընթացներն ընկալելու համար:

Լրացուցիչ տեղեկություններ
Ծրագրին դիմել կարող են հումանիտար գիտությունների ոլորտում բակալավրի աստիճան ունեցողները: Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքով:
Մանրամասը տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ծրագիրը սպասարկող ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
Հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1
Հեռախոս՝             010-55-41-30,             098-88-72-37

Latest Month

September 2013
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner