?

Log in

No account? Create an account

Արա պա ստի պան կինի

Ով ուզում է լսել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի խոսքերով, արցախյան բարբառով տեխնո երաժշտություն, առաջարկում եմ մտնել այստեղ:

Ես էս մի ժամ է լսում եմ:


Շնորհավոր մարտի 8-ը

Շնորհավորում եմ բոլոր բլոգեր ընկերուհիներիս մարտի ութն ու լավագույն մաղթանքներով նվիրում եմ այս երգը:


Հակամարդն ու մարդը

Ճիշտ է, ռոլիկում պաթոսը շատ է, բայց ինձ դուր եկավ մարդկանց ու հակամարդկանց կոնտրաստը:

Այն մարդու կերպարը, որը քարոզվում է մեր հեռուստատեսությամբ, ես «հակամարդուց» բացի այլ եզրով չեմ կարող ձևակերպել:


Մենագրություն



Հայկական սերիալների ու ընդհանրապես՝ հեռուստատեսության հնարավոր բացասական դերի մասին հետաքրքրվողները կարող են գիրքը ներբեռնել այստեղից:

Ապրեն վրացիները:

Վերջերս ես սկսել եմ հիանալ վրացիներով:



Չգիտեի

Հայերենը Յունեսկոյի կողմից ճանաչվել է որպես մեռնող լեզու:

Վերջապես մենք կդառնանք մրցունակ ազգ:

Աշոտյանի աչքը լուս:


Թարմացում. Սխալվեցի, հավատալով հեռուստատեսային լուրերին, պարզվում է խոսքը արևմտահայերենի մասին է եղել:


Երեկ մեր գյուղի մեծերի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ մեր գյուղին հարակից գյուղերի եզդիներին երկրորդ համաշխարհային պատերազմին ռազմաճակատ չեն տարել, որպես փոքր էթնիկ խումբ (ի դեպ իմ պապիկի եղբորը 1943 թվականին գնդակահարել են նրա համար, որ նա հարց է բարձրացրել, թե Ցեղասպանությունից տուժած հայերին պետք չէ ռազմաճակատ տանել):

Պատերազմից հետո մեր գյուղի մոտ 80 ընտանիքից 64 տղամարդ չի վերադարձել ու հարևան գյուղի եզդիները գյուղացիների համար պատուհաս են դարձել՝ գողացել են գյուղի ալյուրը, թալանել են գյուղացիներին, վախեցրել են կանանց, ծեծել են գյուղում մնացած մի քանի տղամարդուն և այլն:

Այն ժամանակ երեխա, իսկ այժմ արդեն 60-անց տղամարդկանցից մեկը պատմեց, որ հիշում էր, թե ոնց էին եզդիներն ասում, թե «հայի քոքը կտրելու ենք աշխարհի երեսից»: Եզդիների «հարձակումները» շարունակվել են մինչև 1950-ականների կեսերը, երբ գյուղի երիտասարդները սկսել են պատասխան տալ, ծեծել եզդիներին:

Ամբողջական պատկերը ներկայացնելու համար նշեմ, որ մանկուց մեր մոտակայքի եզդիներին ընկալել ենք որպես վախկոտ, հնազանդ ժողովրդի:

ՀԳ
Գրառումով նպատակ չունեմ որևէ հակաեզդիական տրամադրություն ստեղծել, ուղղակի կարծում եմ նման տեղեկատվությունն օգտակար է հարևաններին ավելի լավ ճանաչելու համար: 

Սիրիայի հետ կապված

Սիրիայի հետ կապված փորձում եմ հնարավորինս շատ վերլուծություններ կարդալ, բայց մինչև այժմ չեմ հանդիպել որևէ նյութի, որտեղ փորձ արվի դեպքերի զարգացումը կապել Հայաստանի ապագայի հետ, իսկ Հայաստանի ապագայի հետ դրանք հաստատ կապ ունեն:

Եթե Սիրիայի իշխանափոխությունը դիտարկենք Արևմուտքի հաղթարշավերի շարանի տեսանկյունից, կտեսնենք, որ իշխանափոխությունների միջոցով պետությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելով մոտենում են Հայաստանին: Եթե Իրանի հարցերն էլ լուծեն, տարածաշրջանում Արևմուտքի լիարժեք ամենակարողությանը կխանգարի միայն Հայաստանում տեղակայված ռուսական զորամսը: 

Այսպիսով՝ կարծում եմ, որ շուտով մեր հերթն էլ է հասնելու: Չեմ կարող ենթադրել, թե Հարավային Կովկասում գերիշխանության հասնելու համար Հայաստանից ռուսական զորքը դուրս կբերեն հեղափոխության, թե Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքում, բայց կարծում եմ, որ դեպքերի ներկա դասավորվածության արդյունքում մեր հերթը հաստատ կհասնի:


Геополитическая обстановка вокруг Сирии и Ирана побуждает Россию в ускоренном порядке совершенствовать свои военные группировки в Закавказье, на Каспии и в регионах Средиземного и Черного морей. Источники "Независимой газеты" в военном ведомстве РФ сообщают, что в Кремль поступают сведения о готовящемся при поддержке США ударе Израиля по ядерным объектам Ирана.

Сообщается, что удар будет внезапным и нанесен в день "Х" совсем скоро. Ответные меры Тегерана, надо полагать, не заставят себя ждать, что может привести к полномасштабной войне, последствия которой могут быть непредсказуемыми. Эта проблема в числе приоритетных обсуждается сегодня на саммите РФ-Евросоюз в Брюсселе при участии президента России Дмитрия Медведева. Накануне мероприятия Кремль устами постпреда РФ при ЕС Владимира Чижова заявил, что удар Израиля или США по Ирану приведет к "катастрофическому развитию событий".

В военной же сфере Россия уже год как начала подготовку к минимизации потерь от возможных военных действий против Тегерана. Сейчас она почти завершена. По информации источников в Минобороны, в октябре-ноябре 2011 года полностью оптимизирована 102-я военная база в Армении. Семьи военнослужащих вывезены в Россию, а российский гарнизон, дислоцированный близ Еревана, сокращен, воинские подразделения, дислоцированные там, переведены в район Гюмри, поближе к турецкой границе.

Այսպիսով` մեկ բնակչի հաշվով առաջացած թափոնների քանակը կազմել է 3.5 տոննա: Սա նշանակում է, որ բնակչության մեկ շնչին ընկնող թափոնների քանակով Հայաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը:

Բանն այն է, որ ամերիկյան BioCycle ամսագրի հրապարակման համաձայն, աշխարհում ամենաշատ թափոններ առաջանում են ԱՄՆ-ում` տարեկան 211 մլն տոննա կամ բնակչության մեկ շնչի հաշվով 1.19 տոննա: Ամսագրիհրապարակման համաձայն` աշխարհի որեւէ այլ երկրում բնակչության մեկ շնչի հաշվով նման ծավալի թափոններ չեն առաջանում: Հավանաբար` ամերիկյան ամսագրում պարզապես տեղյակ չեն եղել Հայաստանի վիճակագրությանը:

Նկատեք, որ երկրորդ տեղից մենք գրեթե երեք անգամով ավել ենք: ԱՄՆ-ի դեպքում էլի կարելի է հասկանալ՝ աշխարհի առաջատար տնտեսությունն է, բա մե՞նք: 

Փետրվարի 21-ին, ժամը 15:00-ին Դեղատան 15/1 հասցեով հանդիպելու է 1993-1996թթ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը: Թեման` «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության  հիմնախնդիրները. Հայ-ռուսական փոխրահաբերությունները»:

Մի անգամ հետը հանդիպելուց հասկացա, թե ինչ անգաղափար, անողնաշար, անգիտելիք մարդիկ են կերտել մեր արտաքին քաղաքականությունը: Նման հանդիպումները հետաքրքիր են դեպքերն առաջին դեմքից լսելու հարցում:

Էսօր բլոգս գովազդային ընդմիջում է հայտարարել :)

ՂԱՐԱԲԱՂ ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁ



Ֆիլմի շնորհանդեսին կարելի է ներկա լինել այս ուրբաթ, փետրվարի 24-ին «Նարեկացի» կենտրոնում: Ճիշտն ասած կոնկրետ ինձ էդքան էլ դուր չեկավ պաթոսը, Ղարաբաղ բառի կիրառությունը հատկապես վերնագրում և «Արցախ երկիր» եզրի հաճախակի կիրառությունը («Արցախ երկրի» կիրառությունն ճիշտ չէ, որովհետև Արցախը ոչ թե առանձին երկիր է, այլ «Հայաստան երկրի» մի շրջանը):

Ամեն դեպքում կարելի է նարկայացմանը ներկա լինել ու ավարտին դիմում բողոքներով կամ գովեստի խոսքերով դիմել հեղինակին :)

Ֆիլմում օգտագործած կադրերն արտակարգ էին, դուրս շատ եկան: 

Քիչմ հումոր

Հումորից շատ եմ հեռացել, սենց չի լինի:
Անընդհատ լսում ենք Իրանի վրա հարձակվելու մասին, սակայն թե կոնկրետ ինչ հետևանքներ կլինեն՝ նորմալ մեկնաբանություններ քիչ կան: Ստորև ներկայացնում եմ դրանցից մեկը:
Հետաքրքիր կլիներ լսել նաև մեր համապատասխան մարմինների գործողությունների ծրագրի մասին: Ասենք ի՞նչ պետք է արվի Իրանից եկած հայերի ու իրանցիների հետ, ի՞նչ պետք է արվի տեղացի հայերի հետ Սիրիայում Ասադի տապալումից հետո (վաղ թե ուշ դա լինելու է, ես վստահ եմ), Իրաքի նման գալու են Հայաստան ու այստեղից գնա՞ն, ի՞նչ պետք է արվի Իրանի հետ տնտեսական կապի խզումից հետո (գազամատակարարման դադարեցում: 
Չնայած մոռացել էի, որ մեր մոտ հիմա բոլորը զբաղված են շատ ավելի կարևոր գործով, քան տարածաշրջանային ճգնաժամն է՝ աթոռակռվով:

Պատասխան գործողությունները կարող են լինել շատ ցավոտ տարածաշրջանի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության համար: Եթե Իսրայելին մասսայական հրթիռային հարված հասցնելը դժվար խնդիր է, ապա անմիջական հարևան երկրներին նման հարված հասցնելը մեծ բարդություն չէ, քանի որ Իրանը ունի մինչև 500 կմ հեռահարության Շահաբ-2 և այլ հրթիռների մեծ քանակ: Մենք արդեն նշել ենք, որ Իրանը ի վիճակի է լրջորեն նպաստել սառեցված կամ նոր տեղային խնդիրների վերսկմանը: Քրդական խնդիր, Արցախյան հիմնախնդիր և այլն: Սակայն ամեն ինչ կարող է լինել շատ ավելի ծանր: Մասնավորապես պետք է հաշվի առնենք, որ Իրաքը, Պակիստանը և Աֆղանստանը մեծ սահմաններ ունեն Իրանի հետ: Չի բացառվում որ այդ երկրներում Իրանի անմիջական ներգրավվածությամբ սկսվեն մեծածավալ մարտական գործողություններ, անգամ կարող է լինել իրանական բանակի ներխուժում: Չմոռանանք որ բանակը առաջնային ռեզերվի հետ միասին կազմում է մոտ 1 մլն զորք, իսկ Բասիջ և այլ ստորաբաժանումներում կան տասնյակ հազարավոր նվիրյալ մահապարտներ: Նաև մահապարտները կարող են պայթյուններով դեստաբիլիզացնել աշխարհի նավթագազային պաշարների զգալի մասը կրող ողջ տարածաշրջանը: Նավթահանման աշտարակներ, տերմինալներ, նավակայաններ և այլն: Հորմուզի նեղուցում Իրանի համար ռազմական տեսանկյունից ամենաանպաստ գործողություններն անգամ դադարեցնելու են նավթահանումը այդ տարածքով: Պատերազմը նաև կարող է վերածվել մեծագույն էկոլոգիական աղետի, նման պրակտիկա արդեն կա:

Շարունակությունը:

Ներկայացնում եմ Շողակաթում աշխատելիս իմ պատրաստած միակ ֆիլմը: Աշխատանքը ստեղծագործ էր և դուրս շատ էր գալիս, բայց ցավոք, ինչպես շատ այլ դեպքերում, ստեղծագործ աշխատանքով ապրել դժվար է :)

Հայ գերիներից

Կարդացի հայ գերու մասին news.am-ի նյութն ու ավելի կատաղեցի էն փաստից, որ մերոնք ադրբեջանցիքին առոք փառոք կերցնում ու հետ են տալիս՝ տեղը ստանալով դիակներ կամ հաշմանդամ հայերի: Նորմալ չի: Արդար չի: Ինձ թուլամորթ պետության ներկայացուցիչ եմ զգում:

Դե որ ՊՆ-ն կամ պետությունը տիրություն չի անում, էդ նորմալ եմ ընդունում, այլ բան չէի էլ սպասում:

»Մի քանի ամիս առաջ, ադրբեջանական երկամյա գերությունից ազատվելուց հետո, 32-ամյա Արթուր Բադալյանն այսօր արդեն բժշկական լուրջ հետազոտությունների ու բուժման կարիք ունի:

Հիշեցնենք, որ 2009 թվականի մայիսի 9-ին, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 32-ամյա Արթուր Բադալյանն ընկերների հետ սունկ հավաքելու գնալու ժամանակ մոլորվել էր ու գերի ընկնել Ադրբեջանում: Մոտ 2 տարի գերի մնալուց հետո, ամիսներ առաջ, Հայաստանի կառավարությունը` ադրբեջանական կողմի հետ գերիների փոխանակման արդյունքում, Արթուրին վերադարձրեց Հայաստան:

Հայաստանում արդեն, Արթուր Բադալյանի հարազատների հավաստմամբ, ընդամենը մեկ անգամ են նրան պետական կառույցներից բժշկական հետազոտություն նշանակել: Այսօր երիտասարդը լուրջ բուժման կարիք ունի, բողոքում է ոտքերի թուլությունից, մշտական գլխացավերից ու գլխում շարունակ հնչող ձայներից:

Հաղարծինում Արթուրն ապրում է ծնողների, ավագ եղբոր, քրոջ, կնոջ ու 3-ամյա որդու` Գարիկի հետ, ով ծնվել է հոր գերության ժամանակ: Ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Արթուրի մայրը` Սուսաննա Բադալյանն ասում է, որ պետական ոչ մի աջակցություն իրենց ընտանիքին չի եղել, իր խոսքով, ապրում են Արթուրին տրվող 18 հազար դրամ թոշակով եւ 12 հազար դրամ նպաստով, եկամտի այլ աղբյուր ընտանիքը չունի, աշխատողներ եւս չկան, մինչդեռ որդու բուժման համար խոշոր գումարներ են պետք:

«Իր վիճակը շատ ծանր է, գիշերները համարյա չի քնում, անընդհատ քայլում է, ինքն իրեն խոսում, ծիծաղում, մտքերով դեռ Ադրբեջանում է, ու երբ հարց էլ ենք տալիս, ասում է ինձ մի անհանգստացրեք, ես էստեղ չեմ: Արթուրի բուժմամբ ոչ ոք չի զբաղվում, մեքենան ենք հիմա ծախում, որ բժշկական ծախսերը հոգանք, մենակ մի անգամ են ստուգել, դրանից հետո ինչքան դիմել ենք, ասում են սպասեք, հերթ պահեք»,-որդուց թաքուն պատմում է մայրը, ավելացնելով, որ տղան տեղյակ չէ իր վիճակի լրջության մասին:

Ինքը` Արթուրն, Ադրբեջանում եղած օրերը շատ պարզ է հիշում, պատմում մինչ այդ անհայտ որոշ մանրամասներ: Սկզբում մի քանի ամիս անհայտ բնակավայրում են եղել, հետո տեղափոխել են Բաքու, ու մոտ 2 տարի պահել մի խցում առանց հագուստի, անկողնու ու սննդի: Թեեւ քչերն են հավատում, բայց գրեթե վստահեցնում է, որ իրեն հետեւում են հիմա էլ, ու իր մեջ տեսախցիկներ կամ հայելիներ են տեղադրված:

«Համարյա 4 ամիս ընդհանրապես չեմ քնել, էդ խցում միշտ լազերներ էին միացրած, երեւի արյանս մեջ է մտել կամ գլխիս, էդ ճառագայթները ես գլխիս մեջ զգում եմ, իմ սնունդն ուղղակի եռացրած ջուր էր, ու կես կտոր հաց, էն էլ փչացած, նամշած, էնքան որ չմեռնեինք: Ծեծ միշտ էլ կար, 2 ոտս էլ կոտրած է եղել, մինչեւ գոտկատեղս հիմա էլ ուժեղ ցավեր ունեմ: Մենակ երազում էի էդ դուռը բացվեր ու դուրս գայի»,-պատմում է Արթուրը:

32-ամյա երիտասարդը վստահեցնում է, որ ոչ մի բանից չի վախենում, գիտի, որ իրեն հիմա էլ հետեւում են, բայց չի վախենում: Նրա ու ծնողների միակ ցանկությունը բժշկական ու հոգեբանական օգնություն ստանալն է, հավելում է հայրը:«

Ծանոթներից մեկն ասեց, որ «Արմենիայի» սերիալները ինցեստ (հարազատների միջև սեռական կապ) են քարոզում«Եզրագծից այն կողմ»-ում Վիկա հերոսուհու անունն է, իսկ հերոսի անունը՝ Արամ, նրանք քույր և եղբայր են, իսկ «Դժվար ապրուստ»-ում էլի քույր և եղբայր Էլենն ու Նոյն են իրար հետ: Ներկայում հեռարձակվող սերիալներում այդ թեման շարունակվում է:

Ենթատեքստն այնպիսին է, որ հեռուստադիտողին ստիպում է խղճալ ինցեստի հեղինակներին: Եթե նույնիսկ բացասական քողով ներկայացվի՝՝ միևնույն է, հերոսները կրկնօրինակման առարկա կարող են դառնալ, բայց այս դեպքում բացասական ֆոն չկա:

Քայքայում են հայ հասարակության միջուկը՝ մշակութային, նորմատիվ, սոցիալական համակարգը, որ դառնանք անդեմ խուժան: Հայկական հեռուստաընկերությունները վաղուց էին այդ ոճով աշխատում, բայց այս մեկը նորություն էր, նրանց «ստեղծագործ» միտքը շարունակում է արարել:

Հուսով եմ այդ սերիալների հեղինակները Ադրբեջանից, Թուրքիայից կամ ինչ-որ սատանիստներից են գումար ստանում, այլապես իմ գիտակցությունը մերժում է ընկալել նրանց արածի մոտիվացիան:

Առաջարկում եմ այս գրառումով կամ այլ տեքստով պահաջենք, որ «Արմենիան» դադարեցնի իր հակամարդկային գործունեությունը:







Ըստ 2011-ի մարդահամարի

Հայաստանում ապրում է 2 մլն 871 հազ. 509 մարդ: Սա պաշտոնական թիվ է, իսկ ես վստահ եմ, որ իրականում ավելի քիչ ենք: Եթե հանենք Հայաստանում գրանցված, բայց էստեղ չափրողներին, եթե հաշվենք տարվա մեջ մեկ կամ երկու ամիս երկրում գտնվող խոպանչիներին՝ 2 միլիոն էլ չենք ձգի:

Ինձ թվում է մենք արդեն հասել ենք այն եզրագծին, որ ուղղակի ճգնաժամից (ճգնաժամ ասելով նկատի ունեմ դեմոգրաֆիական, տնտեսական, մտավոր, քաղաքական) ելնելու մարդկային համապատասխան ռեսուրս չունենք:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր` փետրվարի 7-ին, հրապարակել է 2011 թ. մարդահամարի նախնական տվյալները: Ըստ այդմ` հաշվեգրված բնակչության թիվը (ներառում է ինչպես ներկաներին, այնպես էլ հանրապետությունից բացակայողներին) 3 մլն 285 հազ. 767 է:

Նշենք, որ նախորդ` 2001 թ. մարդահամարի տվյալներով, Հայաստանում հաշվեգրված բնակչության թիվը 3 458 303 էր, իսկ հանրապետությունում առկա էին 3 002 598-ը:

Այսպիսով, 10 տարվա ընթացքում հանրապետությունից մշտապես հեռացել է 173 հազ. մարդ, իսկ ներկայում հաշվեգրված բնակչության 12.6 %-ը կամ 414 հազ. մարդ բացակայել է հանրապետությունից:


Չհիշողների համար ասեմ, որ Գարեգին Սրվանձտյանցն առաջին անգամ «Սասունցի Դավիթ» էպոսը գրառողն է: Ստորև ներկայացնում եմ «Սասունցի Դավիթն» առաջին անգամ հրատարակված աշխատության առաջաբանը:

«Այժմ իբրև բուն նյութ այս գրքույկիս պիտի կցորդեմ «Դավիք Սասունցի կամ Մհերի դուռ» վեպը, զոր երեք տարի հետամուտ եղա ձեռք բերելու, և ոչ ոք գտա որ ամբողջապես գիտենար. մինչև 1873 թ. հունիս ամսույն` Մշո դաշտի Առնիստ գեղի երեսփոխան պ. Կրպոն ներկայացավ ինձ արժ. Օհան վարդապետի միջոցով: Սա կը պատմեր թե յուր վարպետը շատ ընդարձակն գիտեր այս պատմության, և թե մեջ ընդ մեջ շատ տեղեր ոտանավոր խաղեր կային, որ ձայնով կ’երգեր: Թե՝ այդ վարպետը երկու վռըշիկ1 աշակերտ ուներ, որոնք շատ կատարյալ սորված էին, և թե ինքն՝ բավական ժամանակ պատմած չլինելով, շատ կտորները մոռացած էր: Այսուամենայնիվ երեք օր զինքը պահեցի, խնդրեցի, պատվեցի, պարգևատրեցի, և նա ինքզինքը կազդուրելով, պատրաստելով, պատմեց բերանացի, զոր իրեն բարբառով ‘ի գիր անցուցի. Պատմիչի լեզվին մեջ բաղիշեցվոց բառեր կան գործածված. պատճառն այն է որ պատմիչի գեղը թեպետ Մշո կը պատկանի, բայց Բաղիշո մոտակա է. ընդհանրապես Խոյթա և Չուխուրա գեղերու հայոց լեզուն այս տիպն ունի:
Պատմածին նյութը Արծրունյաց նախարարություն և Սասնո գավառի շինություն ու սկզբնավորությունն է: Աստվածաշունչեն և մեր ազգի պատմութենեն հայտնի է, որ Ասորաց Սինեքերիմ արքան յուր Ադրամելեք և Սանասար որդիքը կուռքին զոհ պիտի մատուցաներ, ասոնք ալ իրենց հայրը զոհեցին և փախստյա եկան “ի Հայս` մեր Սկայորդվո ժամանակը: Սանասարը բնակեցավ ‘ի Սասուն, և Ադրամելեք` Վանա ծովու կողմերը, Կապուտկողա մոտերը: Ասոնց պատմությունը, թե Խորենացին, թե Թովմա Արծրունին և թե այլ պատմիչներ ընդարձակ կը գրեն:

Շարունակությունը

Բարև ԿՄ-ին :)

Վերջերս մի տեսակ գրելս չէր գալիս: Չգիտեմ ինչու: Երևի Ֆեյսբուքը խլում է համացանցին հատկացվելիք ժամանակս կամ էլ ատենախոսության վրա շատ էներգիա եմ ծախսում, էլ ստեղ գրել չի լինում:

ԿՄ-ն էլ է իր հերթին պասիվացել է, երևի դա էլ իր դերն ունեցավ:

Ամեն դեպքում կփորձեմ վերականգնել կայուն գրառումներս:



Եթե օլիգարխաիշկանական համակարգը «Նարեկացու» ղեկավարին բաց թողեց, որովհետև նա հասարակական գործունեության արդյունքում հեղինակություն ուներ և աղմուկը մեծ էր՝ պատկերացնո՞ւմ եք, քանի նման գործարարների լֆիկաշմայսական պետական համակարգը խեղդել ու դուրս է շպրտել Հայաստանից:

Ուզում են մենակ երկրում մնան իրենք՝ Լիցկաները, Լֆիկները, Շմայսերը... որ հանգիստ անեն էն, ինչ բրդում է իրենց գլուխներում:








Սերիալ, որից հաճույքով կարելի է զզվել: Մենք շատ էինք ակնարկել «Ուսմասվարուհու ճակատագիրը» սերիալը NewsՀաբում ու հիմա արդեն կա սերիալի թրեյլերը, կամ անոնսը: Համաձայն հայկական սերիալների կանոնների այստեղ կա շատ վատ խաղ, շատ վատ սյուժե, շատ վատ, նկարահանում, շատ վատ  ամեն ինչ:

Աղբյուրը

Հետաքրքիր է, որ այս ֆիլմում արևմտյան կողմը շատ բաց նշում է, թե ինչ քայլեր են մտածել ԽՍՀՄ-ը կործանելու համար, իսկ ռուսները դա չէն խոստովանում ու պատճառները փնտրում են այլ տեղեր: Խորհուրդ կտամ չորս մասն էլ նայել:

Մենակ այն, որ մինչև հիմա Գորբաչովը, Լենինը ու նմանատիպ այլ դեմքեր չեն մերկացվում ռուս հասարակության առաջ, ցուցադրում է, որ ռուս ժողովրդի ուղեղը դեռ ռուսների ձեռքում չի:

Նույնն էլ հիմա է կատարվում: Մենակ այն, թե "Ազատություն" ռադիոկայանը կամ արևմտյան այլ քարոզչամիջոցները ոնց են լուսաբանում հետընտրական գործընթացները ՌԴ-ում, պարզ է դառնում, թե ո՞ւմ է ձեռնատու այս աղմուկը և ով է այն կազմակերպել:

3500 մարդ տարեկան Հայաստանում մահանում են ծխելուց:

Մեծ դեպրեսիայի ժամանակ ԱՄՆ-ում ավելի շատ մարդ է ձերբակալվել, քան ԽՍՀՄ-ում նախապատերազմական տարիներին: Էս երկրորդի հավաստիության մասին ինչ-որ բան չգտա, ԵՊՀ դասախոսներից մեկն էր պնդում, բայց հաշվի առնելով ԱՄՆ-ի տեղեկատվական գերակայությունն աշխարհում՝ խելքին մոտ եմ համարում:

Փաստորեն եթերի խախտումներին հետևող մեր կառույցը կենդանության նշաններ է տալիս: Տեսնես սերիալների պահով որևէ խախտում չե՞ն նկատում:

Փաստորեն եթե "հեռուստաընկեություններից մեկը մոնիթորինգ" չաներ, ՀՌԱՀ-ը իր ռեսուրսներով չէի՞ն պարզելու խախտումը: Էդ դեպքում խի՞ են աշխատավարձ ստանում: 

Եթե իրենց համար ուրիշները պետք է մոնիթորինգ անեն, որ սխալները հասկանան, ես հիշեցնեմ իրենց օրենքն ու առաջարկեմ նաև մոնիթորինգը.

ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22 հոդվածի՝ «Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը» հոդվածով նշվում է.

1. Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել`

6. 6) բռնության և դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող
հաղորդումներ հեռարձակելու նպատակներով:
Բացառություն կարող են լինել պատմափաստավավերագրական նյութերի
օգտագործումն ու ցուցադրումը:
2. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ
բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության,
մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր
բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ բաժանորդային
հեռարձակման, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն: Նման
հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանվում են օրենքով:

Օրենքն ամբողջությամբ այստեղ:

Իսկ սա էլ մոնիթորինգը, որտեղ նշված են խախտումների մասին:


Թարմացում. Օրենքի պահպանման պատասխանատուն «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն» է, որը ըստ նույն օրենքի 36 հոդվածի 9-րդ կետի՝ «հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների օգտագործման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը»:
Երեկ երիտասարդներն իրականացրել են ֆլեշմոբ-բողոք ընդդեմ հայկական հեռուստաեթերի:

Այստեղ կարող եք կարդալ հոդված հայկական հեռուստաեթերի ու դրա հետևանքների մասին:
Հոդվածից մեջբերեմ մի հատված.


» Հեռուստատեսային հայտնի հերոսները դառնում են բարոյականություն, ոճ, ճաշակ, մտածելակերպ, բառապաշար թելադրողներ, քանի որ հեղինակություն համարվելով նրանք գիտակցորեն թե անգիտակից ընդօրինակման առարկա են դառնում: Հեռուստատեսությունը նույնիսկ համարում են նոր սերնդին դաստիարակող երրորդ ծնող, որը երբեմն ավելի մեծ դեր է խաղում երեխայի դաստիարակման, ուսուցման գործում, քան հարազատ ծնողները: Այն իշխանությունները, որոնք չեն գիտակցում հեռուստատեսության հեղափոխիչ ու կարևոր դաստիարակչական դերը կամ գիտակցելով հանդերձ` սխալ հեռուստատեսային ռազմավարություն են որդեգրում` կարող են մի օր կանգնել փաստի առաջ, երբ հասարակության մեջ կշատանան բարոյական «հիվանդությունները», հանցագործությունը, ագրեսիան, որը մի օր կարող է նաև օգտագործվել հենց իշխանությունների դեմ:«

Իսկ այստեղ հումորով ներկայացվում է հեռուստատեսության բովանդակային քաղաքականությունը: Կարծում եմ շատ դիպուկ համընկնում է մեր հեռուստաընկերությունների հետ: Մենակ թե ստիպված եք մինչև վերջ նայել :)


Նժդեհի գերեզմանի մոտ



Մի երկու ամիս առաջ Սպիտակավոր եկեղեցի էի գնացել: Այս եկեղեցու բակում թաղված է Գարեգին Նժդեհը:



Հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանների մոտ աղբանոցները ցավոք հայկական ներկա իրականության համար սովորական երևույթ են, սակայն այս դեպքը մի քիչ այլ է: Իսկ այլ է այն պատճառով, որովհետև Նժդեհը երկրի իշխող կուսակցության, նաև որոշ այլ կուսակցությունների գաղափարախոսության հիմքն է (գոնե հայտարարվում է այդպես): Իսկ նժդեհի գերեզմանի նման վիճակը ևս մեկ անգամ ցուցադրում է այն դեմագոգիայի խորությունը, որի կրողն են մեր իշխանությունները:



Որոշները կասեն, թե հայ հասարակությունն է մեղավոր, մարդիկ են թափում...բայց այդ մարդիկ ձևավորվում են դպրոցներում, հեռուստատեսության ազդեցությամբ..., իսկ ովքե՞ր են դպրոցների ու հեռուստաընկերությունների ղեկավարները: Հասարակությունն այս պարագայում սուբյեկտ է, ոչ թե օբյեկտ:



Եթե նույնիսկ մարդիկ թափում են, դժվար չի շաբաթը մեկ անգամ մաքրել: Նախարարներից մեկի մեկ մեքենայի գնով մի հինգ տարի կարելի է ինչ-որ մեկին աշխատավարձ տալ, որ ամեն շաբաթ գերեզմանի շրջակայքը մաքրի:
Հետաքրքրվեցի, պարզվում է
պահպանությամբ պետք է զբաղվի Հուշարձանների պահպանության վարչությունը, որը բնականաբար այդքան ռեսուրս չունի: Մի քանի անգամ հասարակական նախաձեռնությամբ եկեղեցու շրջակայքը մաքրվել է, բայց հասարակական նախաձեռնությունների գործը բնականաբար միայն ժամանակավոր արդյունք է տվել:



Հնարավոր է կոնկրետ այս հուշարձանի հետ կապված խնդիրը լուծվի, բայց համակարգային պրոբլեմը մեկա մնում է: Հայաստանում այդպես էլ իրական, գործունյա գաղափարախոսություն շարունակում է մնալ նյութապաշտությունը, իր բոլոր բացասական ու քայքայիչ դրսևորումներով: Իսկ նյութապաշտությմբ ապրող հասարակությունները պատմության ընթացքում երբեք երկար չեն գոյատևել:

ՀԳ. Որ իմ խոսելն էլ դեմագոգիա չընկալվի, ասեմ, որ եկեղեցուց իջնելուց մենք մաքրեցինկ ճանապրհի երկայնքով մեկ  "ուխտավորների"
թափված աղբը (հուշարձան բարձրանալիս մի քանի կիլոմետր ոտքի ճանապարհ պետք է անցնել), որը մի քանի պարկ հավաքվեց, իսկ եկեղեցու շրջակայքինն առանց ծանր տեխնիկայի հնարավոր չի մաքրել:

 



Կարդում եմ
»ՀՀ վարչապետի հանձնարարականով ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակի հավերժացման նպատակով մշակված միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է դասախոսություն Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վերաբերյալ, որը կվարի Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի պատմության բաժնի դոկտոր, հայագիտական ամբիոնի պատասխանատու Ռիչարդ Հովհաննիսյանը:«

Ով չգիտի, ասեմ, որ Ռիչարդ Հովհաննիսյանը հակահայ պատմաբանների շարքից է: Նրա հակահայ գործության մասին կարող եք ծանոթանալ Ֆեյսբուքում, այս նյութերից: Խոսքս սովետական շրջանում նրա գործունեությանը չի վերաբերում, այդ շրջանում պատվերն այլ էր:

Նաև մեջբերեմ իմ մտքերից մեկը, որը գրեցի Ֆեյսբուքում.


Քանի որ մեր պետության համար չկան ազգային շահեր, դրա համար էլ հակազգային քաղաքականության արդյունքում չկա նաև շահերի բախում պետության հետ:

Այս պատճառով է, որ Վան Բայբութրի նման ազգային դավաճանները պարգևատրվում են, այս պատճառով է, որ Բլեյանի դպրոցը պետական ֆինանսավորում է ստանում, այս պատճառով է, որ Վահագն Չախալյանին մեր մոտ են ձերբակալում ու հանձնում են Վրաստանին...

Բարդակ

Սյունքի մարզպետի անասուն պահվածքի համար, եթե դրան չդատեն կամ ամենաքիչը պաշտոնից չհանեն, ուրեմը վերջին շրջանի պաշտոնափոխությունները վերջնականապես կներկայանան որպես PR ակցիա ու ընտրություններից առաջ ևս մեկ անգամ կամրապնդվի բարդակ երկրի ու իշխանության մասին կարծիքը:

Ի դեպ վերջերս այդ նույն մարզպետը "Գարեգին Նժդեհ" հուշամեդալով պարգևատրել էր Սամցխե Ջավախքի ոստիկանապետ, հայ ազգի դավաճան Սամվել Պետրոսյանին: Այն նույն Սամվել Պետրոսյանին, որն ամեն կերպ ջարդում է Ջավախքում հայկական գործոնը, այն նույն Սամվել Պետրոսյանին, որը գործ սարքեց ու նստեցրեց Վահագն Չախալյանին և այլն...: Մեկը մեկին արժանի են, բայց Գարեգին Նժդեհի անունը վարկաբեկել իրավունք չունեն:

Հիշեցնեմ, որ վերջերս ՀՀ նախագահն էլ պարգևատրեց մեկ այլ ազգային դավաճան՝ Վան Բայբուրդին:


“Аномия наблюдается в тех случаях, когда отсутсвуют ясные стандары, которые управляли бы поведением людей в той или иной сфере социальной жизни. По мнению Дюркгеима, в таких условиях люди чувствуют себя дезориентированными и незащищонными: аномия, следовательно,-это один из факторов, побуждающих людей к самоубийству”.

Гидденс Э., “Социология”, Москва, 2005 г., с.183.

Возможно повышение число случaев самоубийств в Армении, связано с отсуствуем обычных стандартов поведения.
Մխիթարը մի տարի առաջ սկսեց Կանադայում աշխատանք գտնելու փորձերը, չնայած Հայաստանում էլ վատ աշխատանք չուներ, աշխատում էր լուրջ ընկերությունում, Հայաստանի պայմաններում  կարգին վարձատրվում: Նա մասնագիտությամբ ինժեներ է, ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիան, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը, աշխատել միջազգային կազմակերպություններում և իր մասնագիտության մեջ բավականին լուրջ հաջողությունների հասել: Շատերը կասեն. «Դե որ էդքան լավ աշխատանք ուներ, ինչո՞ւ էր գնում»: «Էդ լավն էնքան հարաբերական է,- ասում է Մխիթարը,- հա, լավ վարձատրվում էի, բայց ո՞ւմ է դա պետք, եթե դու ապրում ես օրենքների բացակայության, կոռուպցիայի միջավայրում, անկանխատեսելի ու անհեռանկարային երկրում, իսկ երեխեքիդ ապագան էլ անհայտ է»:


Տխրում եմ: Կարող ենք ասել, թե դիմանալ է պետք... տանայ նանայ, բայց մարդկանց մեծ մասն ապրել է ուզում, ոչ թե դիմանալ կամ գոյատևել: Բացի այդ, դիմանալիս էլ պետք է իմանաս, թե հանուն ինչի՞ ու մինչև երբ, իսկ Հայաստանում ամեն օր իշխանություններն իրենց սուտ խոստումներով, դեմագոգիայով ու պետական PR ակցիաներով մարդկանց հույսը, երազանքն են կոտրում:   


Ուշքի է պետք գալ պարոնայք դեռևս չծախված ղեկավարներ, ժամանակ չի մնում:
Հայկական պետության ողջ համակարգը գործում է անձերի համար: Պետական բոլոր աշխատողներն ռեսուրսներն աշխատում են անձերի, վերադասերի համար/հօգուտ, չկա ազգային, պետական շահ հասկացություն:

Պաշտոնափոխությունները նույնպես անձերի խնդիրները լուծելու համար էր ու ելնում էր ոչ թե պետության, այլ անձերի շահերից: Այս պատճառով հասարակ մարդկանց ու պետության վրա պաշտոնափոխությունները որևէ ազդցություն չի ունենա:

Իսկ պետական ապարատը ծառայում է միայն որոշ անձերի խնդիրները լուծելուն, որովհետև պետական ինստիտուտները չեն գործում, ատրիբուտային գործառույթներ են իրականացնում:  

Հայ դավաճանները

Կարդում եմ ու մտածում, թե տեսնես հայ դավաճաններն ու հակազգային գործիչների քանակը եթե համեմատենք այլ ազգերի դավաճան ներկայացուցիչների հետ, ո՞ր տեղում կլինենք: Էթնոհոգեբանական ուսումնասիրման համար շատ լավ թեմա է: Լավ կլիներ մեր ակտիվ սոցիոլոգները բացի քաղաքական պատվերներից, ազգային ու պետական նշանակության ուսումնասիրություններ էլ անեն: Չնայած ոնց անեն, եթե պատվեր չկա:

1935թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ թուրքական իշխանությունների
կամքով և թույլտվությամբ Աֆիոնից պատգամավոր է ընտրվում Պերճ
Քերեսթեջյանը: Նրա կենսագրության և պատգամավորական մանդատ ստանալու հարցում
հատկապես առանձնանում են հետևյալ դրվագները: Այսպես, 1919թ. Քերեսթեջյանը,
տեղեկություն ստանալով, որ Մուսթաֆա Քեմալի (հետագայում` Աթաթուրք) դեմ
հարձակում է պատրաստվում, տեղյակ է պահել վերջինիս և այդպիսով փրկել նրա
կյանքը [2]: Բացի այդ, թուրք-հունական պատերազմի ժամանակ իր անձնական
միջոցներից բավական մեծ գումար է հատկացրել քեմալական զորքին` ռազմամթերք
գնելու համար: Եվ վերջապես, 1923թ. Լոզանում բանակցությունների ժամանակ
Քերեսթեջյանը սատարել է թուրքական պատվիրակությանը և անգլիական «Morning Post»
թերթում բաց նամակ է հղել Անգլիայի արտաքին գործերի նախարար Լորդ
Քուրզոնին` պահանջելով, որպեսզի անգլիացիները հրաժարվեն Թուրքիայում
բնակվող հայերի հովանավորությունից [2]: Թուրքիային և նրա
իշխանություններին Քերեսթեջյանի մատուցած այս ծառայությունները 1935թ.
վարձատրվեցին պատգամավորական մանդատով, իսկ ավելի վաղ` 1934թ., Թուրքիայում
ազգանվան մասին օրենքի հռչակումից հետո անձամբ Աթաթուրքը նրան «շնորհել» է
Թուրքեր (թարգմանաբար` թուրք զինվոր) ազգանունը, որը նա գոհունակությամբ
ընդունել և կիրառել է իր հայկական ազգանվան փոխարեն:


Ճիշտն ասած չէի ուզում գրել այս թեմայով, բայց հետո ոնց հասկանում եմ, ամեն քայլի էս թեմայով են խոսում:

Հոգեբանությունում կա այսպիսի հասկացություն՝ զոհի կոմպլեքս (տերմինը հնարավոր է սխալ եմ հիշում, բայց հոգեբանները կօգնեն): Երևույթի էությունն այն է, որ զոհերը շատ դեպքերում առանց առիթի ներում, խղճում են դահիճին: Այդ մեխանիզմն օգնում է խուսափել այն ծանր մտքից, որ դու զոհ ես, դու տուժած ես ու ոչինչ չես կարող փոխել այդ իրավիճակում:

Թուրքիան ու թուրքերը մեր թշնամիներն են: Հայ-թուրքական հակամարտությունն էթնիկ, քաղաքակրթական հակամարտություն է, իսկ էթնիկ հակամարտությունների առանձնահատկությունն այն է, որ խնդիրը մշակութային, սոցիալական, կրոնական ոլորտի է, ինչի արդյունքում հակամարտում են հասարակության բոլոր խավերը: Դրանով է պայմանավարվեծ, որ Ցեղասպանությանը մասնակցում էին շատ հասարակ մարդիկ, նույնիսկ թուրք կանայք (գիտեմ որ հայերին փրկողներ էլ են եղել, բայց դրանց թիվն այնքան է եղել, որ Հայաստանը դատարկելու հարցում էական փոփոխություն չի առաջացրել):

Թուրքիայի հետ էթնիկ կոնֆլիկտը մեր համար տարբեր վտանգներից է բաժանված, փորձեմ համառոտ ձևակերպեմ դրանք.

1. Դեմոգրաֆիական էքսպանսիա,
2. ռազմական էքսպանսիա,
3. տնտեսական էքսպանիս:

Շատ համառոտ այսքանը: Ես Թուրքիայի երկրաշարժը դիտում եմ այս կոնտեքստում, իսկ այդ կոնտեքստում երկարաշարժից ինչքան տնտեսությունը վնաս կրի՝ այնքան լավ, ինչքան մարդ զոհվի՝ այնքան լավ: Բնականաբար չեմ ուրախանում, բայց նաև բնականաբար չեմ տխրում կամ ողբում, ինչպես շատերը սոց. ցանցերում: Չեմ տխրում այնպես, ինչպես որ չէին տխրում եվրոպացիները, որոնք գաղութացնում էին ողջ աշխարհն ու ամեն քայլին ցեղասպանություններ էին անում կամ ինչպես որ մի քանի շաբաթ առաջ այդ նույն եվրոպացիները ռմբակոծում էին Լիբիայի խաղաղ բնակչությանը:

Չեմ տխրում, որովհետև չեմ ուզում աշխարհի միակ "սրտացավ", "մարդկային խիղճ" ունեցող ազգի ներկայացուցիչը լինել, քանի որ գայլերի մեջ գառ լինելը լավ ապագա չի խոստանում:

Խնդրում եմ մեկնաբանել առանց զգացմունքների, քանի որ ես գրել եմ չոր դատողությամբ ու զգացմունքային պատասխանով քննարկում չի կարող լինել: Զգացմունքային տեսանկյունից ես էլ զոհված կնոջ կամ երեխայի տեսնելուց կհուզվեմ, բայց պետք չի, որ զգացմունքները խանգարեն դատողությանը:

PS.գիտեմ որ զոհերը հիմնականում քրդեր են, ուղղակի քանի որ քննարկումները մեծամասամբ ընթանում են, նկատի ունենալով թուրքերին, ես էլ ելնում եմ նրանից, որ տուժածները թուրքեր են: Քրդերի պարագայում իրավիճակը մի քիչ այլ կլիներ:





Ընթացիկ տարվա հուլիսի կեսերին հեղինակավոր Globalfirepower.com կայքում հրապարակվեց աշխարհի երկրների ռազմական պոտենցիալի վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկված է 55 երկիր։ Լավագույն ցուցանիշը պատկանում է Միացյալ Նահանգներին, որին անմիջապես հաջորդում են Ռուսաստանն ու Չինաստանը։ Վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում է հայտնվել նաև Թուրքիան, որն արձանագրել է բավական բարձր ցուցանիշ և գտնվում է 6-րդ հորիզոնականում։ Լավագույն տասնյակը եզրափակում է Իսրայելը։



Շարունակությունը


Այն, որ մինչև հիմա չկան որևէ ուսումնասիրություններ (եթե կան, շատ շնորհակալ կլինեմ, եթե ցուցադրեք) թե ինչ ազդեցություն ունի այսօրվա հայկական եթերի "կավենիզացիան" և սերիալների բարձր վարկանիշերը՝ հասարակական գիտությունների ամենալուրջ բացթողումներից է:

Ստորև ներկայացնում եմ սերիալների ազդեցության թեմայով իմ, մոտ 4 ամիսների աշխատանքի մի մասը: Հաճույքով կլսեմ կարծիքներ ու դիտողություններ:


Ագրեսիվ սոցիալական դիրքրոշումների ձևավորումը լրատվամիջոցներով

Ստորև հոդվածից մեջբերում եմ մի հատված:

"Հիմնվելով դիտումով կրկնօրինակվող ագրեսիվ վարքի,  ագրեսիվ
մտքերի առաջացման գործընթացի տեսական բաժանման վրա [1, c. 106]՝
ներկայացնենք մշտադիտարկման ենթարկված հեռուստասերիալների
դերն ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների ձևավորման հարցում.
•  Ագրեսիվ պահվածքի ականատես լինելիս անձը հայտնաբերում, սո-
վորում է ագրեսիայի նոր մեթոդներ: Մեր ուսումնասիրած հայկա-
կան սերիալները,  բազմաթիվ անգամ ցուցադրելով ֆիզիկական և
վերբալ ագրեսիա հակառակ և միևնույն սեռերի միջև, լսարանին մա-
տուցում են ագրեսիվ պահվածքի նոր մոդելներ:  
•  Ցուցադրվող ագրեսիան ստիպում է վերանայել նախկինում կիրառ-
վող ինքնասահմանափակումները:  «Եթե ուրիշներն իրենց ագրեսիվ
են պահում ու չեն պատժվում, ապա ես նույնպես կարող եմ այդպես
վարվել»:  Հայկական սերիալներում գրեթե բոլոր հերոսների կողմից
կիրառվող ագրեսիան կարող է լսարանի, հատկապես երիտասարդ-
ների և պատանիների համար ագրեսիան զսպող սահմանափակում-
ների թուլացման կամ վերացման պատճառ դառնալ:
•  Մշտապես ագրեսիա դիտելը կամ տեսնելը զգայական բթացում է առա-
ջացնում: Այսինքն՝ հայկական սերիալների ագրեսիան կարեկցական
զգացմունքների բթացում, այլոց ցավի նկատմամբ զգայական ընկալու-
նակության կորստի պատճառ կարող է դառնալ:  Սերիալների մշտա-
կան դիտողները կարող են ագրեսիան չդիտարկել որպես հատուկ
վարքի ձև և նույնիսկ ամենափոքր առիթի դեպքում ագրեսիա կիրառել:
•  Ագրեսիայի մշտական դիտումը փոխում է իրականության ընկալման
անհատական զգայունակությունը: Հայկական սերիալներում ամեն
օր ագրեսիվ պահվածքի ականատես լինելու դեպքում մարդիկ կա-
րող են մշտապես լարված, ագրեսիվ վիճակում լինել և շրջակա աշ-
խարհն ընկալել որպես առավել ագրեսիվ,  քան իրականում է:" 


Արտագաղթ

1200 ընտանիքը մոտ 4 հազար մարդ կլինի: Եթե գումարենք արտագաղթն այլ երկրներ, բնակչության ծերացումն ու ծնելիության անկումը` թուրքին մնում է համբերությանմբ զինվել: Ամենատխուրն այն է, որ իշխանությունների կողմից խնդրի գիտակցություն չկա և որևէ լուծում առաջարկելու տեղը փաստերը լղոզելով են զբաղված:

"ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար  Սվետլանա Ստեպանովան «Անկախի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ծրագրի մեկնարկից մինչ այս տարվա օգոստոսի 1-ը դրական եզրակացություն է տրվել 1200 ընտանիքի (հունիս-հուլիսին էլ այս թիվն էր հրապարակվում), որոնք հիմնականում արդեն մեկնել են:  Գրասենյակ դիմած մարդկանց մեծ կուտակումներին ու հերթերին էլ անդրադառնալով` նշում է, որ գրասենյակը փոքր է, քիչ մարդկանց են ընդունում, դրանից էլ հերթեր են գոյանում (Խառատյանի խոսքով, սակայն, քաղաքացիների ընդունելության 4 պատուհան  կա, իսկ փաստաթղթերի ընդունումը 10-15 րոպե է տևում):"




Путин изложил свою идею в контексте беспрецедентного российского военного ренессанса. Москва настолько сильно жаждет восстановить свою военную мощь и влияние, что пообещала выделить 730 миллиардов долларов на оснащение своих давно устаревших вооруженных сил оружием XXI века к 2020 году. Согласно плану, российские военные получат тысячу новых вертолетов, 600 боевых самолетов и сто военных кораблей - включая авианесущие крейсеры и восемь атомных подводных лодок с баллистическими ракетами. Наращивание мощи также подразумевает появление новых поколений межконтинентальных ракет и продвинутых систем противовоздушной обороны.

Вся это мощь звучит внушительно. Но больше чем от чего бы то ни было еще способность Москвы вернуть себе глобальное доминирование зависит от одного ключевого фактора военной мужественности - это гладкий, футуристически выглядящий истребитель «пятого поколения», известный как «Сухой ПАК ФА или Т-50».


Բանակ

Լավ է, որ բանակի խնդիրների վերաբերյալ կարճաժամկետ լուծումներ տրվում են:  Բայց առանց երկարաժամկետ լուծումների փորձերի փոփոխությունները կոսմետիկ կլինեն:

Երկարաժամկետ լուծումներից մեկը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ուսումնական ծրագրի պատասխանատուների ու ուսումնական ծրագրի կտրուկ փոփոխությունն է: Այսօրվա դրությամբ ռազմական ակադեմիան ավելի շատ գողականների է պատրաստում, քան սպաների:

Ամբողջ բանակի գաղափարական պատրաստության ոլորտում նույնպես կտրուկ և արմատական փոփոխություններ են պետք:

Լևոնն էլի կպավ Նժդեհի ուսմունքին:

Նժդեհի տարբերությունը, առավելությունը, արժեքը այլ հերոսների ու ֆիդայինների հետ նրա փիլիսոփայությունը, ուսմունքն է: Այդ փիլիսոփայությունն է, որ արդիական է ու ճիշտ օգտագործելու դեպքում կարող է ազգային գիտակցության վերածնունդ առաջացնել, իսկ առանց նժդեհյան ուսմունքի Նժդեհը միայն հերոսական, բայց անցած պատմություն է:

Այդ պատճառով էլ Լևոնն այդպես ջանասիրաբար պայքարում է Նժդեհի ուսմունքի դեմ: Համոզված եմ, որ նա հաճույքով կվատաբանի Նժդեհին ընդհանրապես, բայց քանի որ դա կբացահայտի նրա դեմքը նույնիսկ զոմբիացած զանգվածների մոտ՝ այդպես չի անում:

Բարեբախտաբար Նժդհը որպես մեծ փիլիսոփա նշել է նաև լևոնների մասին ու նրա ուսմունքին ազգովի հետևելը կօգնի հաղաթահարել այդ ախտը:


«Ազգերն ամէնից շատ տառապել են եւ կը տառապեն իրենց տականքների երեսից»: Գ. Նժդեհ 

Վերջում էլ մի քիչ Լևոնի կողմից այդքան ատելի Ցեղակրոնության մասին:


Մարդ ոնց չկատաղի

Ինչ հհշիստներն իրենց վրանները խփեցին, հհկիստները Թալինի երթուղայիններին արգելել են Երևան գալ: Նախկինում էլ ամեն միտինգի ժամանակ Թալինում երթուղային չեր լինում, բայց էս անգամ չափը լրիվ անցան, արդեն չորրորդ օրն է երթուղային չկա:

Հարյուրավոր մարդիկ ամեն օր գործերով գալիս էին Երևան, բայց հիմա պառալիզացված է ամեն ինչ: Նույնիսկ տաքսիներն են վախենում Երևան քշել:

Ես անձամբ շատ գործեր հետաձգել եմ, որովհետև չեմ կարողանում գյուղ գնալ: Շատերն ուսանող են, հիվանդանոց պետք է գան և այլն:

Էս մեր ղեկավարներին ո՞նց կարելի է բացատրել, որ սենց մարդկանց ավելի են կատաղեցնում ու հհշիստների համար աճեցնում են դժգոհ կրիտիկական զանգված: Քիչ է մնում ես էլ գնամ վրան խփեմ նստեմ:



Latest Month

September 2013
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Page Summary

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner